Լրահոս

19.11.2013 14:53


Աշխատանքային օրերը կտեղափոխվեն

Աշխատանքային օրերը կտեղափոխվեն

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 19-րդ հոդվածն ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության տոների օրերի, ինչպես նաև ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ՝ կառավարությունը մտադիր է

1. 2013 թվականի դեկտեմբերի 30-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել 2013 թվականի դեկտեմբերի 28-ը` շաբաթ օր:

2. 2014 թվականի հունվարի 27-ի, ապրիլի 21-ի, մայիսի 2-ը, հուլիսի 28-ի, օգոստոսի 18-ի և սեպտեմբերի 15-ի աշխատանքային օրերը համապատասխանաբար տեղափոխել 2014 թվականի փետրվարի 1-ը, ապրիլի 26-ը, մայիսի 31-ը, օգոստոսի 2-ը, օգոստոսի 23-ը և սեպտեմբերի 20-ը` շաբաթ օրերը:

Իր այս որոշումը կառավարությունը հիմնավորում է տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերին իրենց ննջեցյալների գերեզմաններին այցելելու հնարավորությամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը