Լրահոս

19.11.2013 14:10


Դադարեցվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանի լիազորությունները

Դադարեցվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանի լիազորությունները

Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել են Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանի լիազորությունները:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով եւ հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի նոյեմբերի 8-ի առաջարկությունը` որոշում եմ.
Դադարեցնել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանի լիազորությունները»,- ասված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը