Քաղաքական

19.11.2013 12:31


Գալուստ Սահակյանը Սարգսյան–Ալիև հանդիպումը հերթականը չի համարում

Գալուստ Սահակյանը Սարգսյան–Ալիև հանդիպումը հերթականը չի համարում

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ՀՀ և Ադրբեջանի նախագահների այսօր կայանալիք հանդիպումը դրական է գնահատում։

–Որևէ հանդիպում հերթականը չի լինում: Դրանք հետևանքներ են ունենում՝ տարածաշրջանում խաղաղությունն առաջին պլան մղելու առումով,-այսօր հրավիրված ասուլիսում նշել է Գ. Սահակյանը՝ հավելելով, որ այսօրվա հանդիպման ժամանակ քննարկվելու են Մադրիդյան սկզբունքների 6 կետերը։

Եթե մենք մտածենք՝ Ալիևը կգա ու կասի՝ դուք ճիշտ եք, Ղարաբաղը ճանաչում ենք որպես պետություն, իհարկե չի կարող նման բան լինել,-հավելել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը