–«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից ամեն տարի կազմակերպվող անվանական կրթաթոշակների տրամադրման գործընթացի մեկնարկից առաջ ԿԳ նախարարին ուղարկվում է համապատասխան գրություն՝ տեղեկացնելով ծրագրի մեկնարկի մասին, միևնույն ժամանակ շեշտվում է, որ ակնկալվում է նախարարության գործուն մասնակցությունը ուսման մեջ առաջադիմությամբ առանձնացող, բայց սոցիալապես ծանր պայմաններում գտնվող ուսանողների խրախուսման հարցում, միևնույն ժամանակ պետական բուհերի և մասնավոր որոշ բուհերի ռեկտորներին ուղարկվել են գրություններ՝ առաջարկությամբ՝ իրենց բուհում կազմակերպել համապատասխան քննարկում և կրթաթոշակի պարգևատրման համար ներկայացնել ուսանողների տվյալներ: Սակայն նախարարին հասցեագրված գրությունը մնաց անպատասխան, և ինչպես նախորդ տարիներին էր, որոշ բուհերի ռեկտորներից ստացանք մերժման գրություններ, կամ առհասարակ գրությունները մնացին անպատասխան: Ասվածս բավական հստակ արտացոլում է իրականությունը, թե որքանով է պատրաստակամ Կրթության և գիտության նախարարությունը սոցիալապես խոցելի խմբերին դասվող ուսանողներին աջակցելու գործում:
–ԱԺ ամբիոնից էլ Դուք ընդամենը օրեր առաջ բարձրաձայնեցիք, որ ռեկտորները մերժում են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից անվանական կրթաթոշակներով պարգևատրելու համար պետական և հավատարմագրված որոշ մասնավոր բուհերի՝ ուսման մեջ առաջադիմությամբ առանձնացող և սոցիալապես անապահով խմբին պատկանող ուսանողների տվյալները ներկայացնելու Ձեր առաջարկը։ Ավելին՝ ընդգծեցիք, որ դա ռեկտորները մեկնաբանում են ԿԳՆ–ի կողմից նման հրահանգ չլինելու հանգամանքով: Ինչո՞վ եք բացատրում ԿԳՆ–ի այս տարբերակված մոտեցումը, որ մի դեպքում իրհամաձայնությունը տալիս է աջակցության ծրագրին, իսկ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի պարագայում մերժում է։
–Երկրում առկա է խոր հոգեբանական ճգնաժամ, կառավարության կողմից իրականացվող քաղաքականության հանդեպ անվստահության մթնոլորտ, և երբ դրան են գումարվում վերջերս իրականացվող որոշ «բարեփոխումները», առաջինը տուժում են երիտասարդներն ու, մասնավորապես, ուսանողները: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջոցառումները, որոնցից կրթաթոշակների հանձնման գործընթացն ընդամենը մեկն է շատերից, նպատակ ունի ժողովրդի ուսերից թոթափելու այդ խնդիրների մի մասն ու դժվարությունները, որոնք առկա են: Եվ նման պայմաններում ԿԳՆ կեցվածքն առնվազն տարօրինակ և անընդունելի է:
–«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից տրամադրվող կրթաթոշակների գործընթացն իրականացնելիս պրն. Ծառուկյանի կողմից եղել է 2 պայման՝ առաջին՝ ընտրություն կատարելիս առաջնորդվել բացարձակ օբյեկտիվությամբ և արդարության ապահովմամբ, և երկրորդ՝ կուսակցական խտրականության իսպառ բացառման սկզբունքով:
–Այդ դեպքում ինչի՞ց է վախենում ԿԳՆ–ն, որ մերժում է առաջադիմությամբ առանձնացող և սոցիալապես անապահով խմբին պատկանող ուսանողներին աջակցելու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությունը:
–Հարցը ճիշտ կլինի ուղղել ոլորտի պատասխանատուին, թե ինչու է նախարարությունը խոչընդոտում ուսանողների խրախուսման գործընթացը, տպավորություն է ստեղծվում, թե պետական բուհերում սովորող ուսանողների շրջանում չկան ուսման առաջադիմությամբ առանձնացող և սոցիալապես անապահով խմբին պատկանող ուսանողներ:Զարմանալի է, թե նմանատիպ քաղաքականություն իրականացնողները վաղն ինչպես են նայելու ուսանողի աչքերի մեջ, ի՞նչ պատասխան են տալու արված, իսկ այս դեքում՝ չարված քայլերի համար:
Վահե Էնֆիաջյան. «ԿԳՆ կեցվածքն առնվազն տարօրինակ և անընդունելի է» (տեսանյութ)
Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հետ
–ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը «Ալեքսանյան» բարեգործական հիմնադրամի անունից գրավոր դիմել էր ԿԳ նախարարություն սոցիալապես խոցելի խմբերում գտնվող, բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ցուցաբերած 100 ուսանողի 200 000 դրամի չափով ուսման վարձի փոխհատուցում իրականացնելու առաջարկով: ՀՀ ԿԳՆ–ն էլ տվել էր իր համաձայնությունը ծրագրին և ցուցաբերել կազմակերպական աջակցություն: Ինչպե՞ս եք գնահատում ԿԳՆ–ի այս քայլը։
–«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից ամեն տարի կազմակերպվող անվանական կրթաթոշակների տրամադրման գործընթացի մեկնարկից առաջ ԿԳ նախարարին ուղարկվում է համապատասխան գրություն՝ տեղեկացնելով ծրագրի մեկնարկի մասին, միևնույն ժամանակ շեշտվում է, որ ակնկալվում է նախարարության գործուն մասնակցությունը ուսման մեջ առաջադիմությամբ առանձնացող, բայց սոցիալապես ծանր պայմաններում գտնվող ուսանողների խրախուսման հարցում, միևնույն ժամանակ պետական բուհերի և մասնավոր որոշ բուհերի ռեկտորներին ուղարկվել են գրություններ՝ առաջարկությամբ՝ իրենց բուհում կազմակերպել համապատասխան քննարկում և կրթաթոշակի պարգևատրման համար ներկայացնել ուսանողների տվյալներ: Սակայն նախարարին հասցեագրված գրությունը մնաց անպատասխան, և ինչպես նախորդ տարիներին էր, որոշ բուհերի ռեկտորներից ստացանք մերժման գրություններ, կամ առհասարակ գրությունները մնացին անպատասխան: Ասվածս բավական հստակ արտացոլում է իրականությունը, թե որքանով է պատրաստակամ Կրթության և գիտության նախարարությունը սոցիալապես խոցելի խմբերին դասվող ուսանողներին աջակցելու գործում:
–ԱԺ ամբիոնից էլ Դուք ընդամենը օրեր առաջ բարձրաձայնեցիք, որ ռեկտորները մերժում են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից անվանական կրթաթոշակներով պարգևատրելու համար պետական և հավատարմագրված որոշ մասնավոր բուհերի՝ ուսման մեջ առաջադիմությամբ առանձնացող և սոցիալապես անապահով խմբին պատկանող ուսանողների տվյալները ներկայացնելու Ձեր առաջարկը։ Ավելին՝ ընդգծեցիք, որ դա ռեկտորները մեկնաբանում են ԿԳՆ–ի կողմից նման հրահանգ չլինելու հանգամանքով: Ինչո՞վ եք բացատրում ԿԳՆ–ի այս տարբերակված մոտեցումը, որ մի դեպքում իր համաձայնությունը տալիս է աջակցության ծրագրին, իսկ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի պարագայում մերժում է։
–Երկրում առկա է խոր հոգեբանական ճգնաժամ, կառավարության կողմից իրականացվող քաղաքականության հանդեպ անվստահության մթնոլորտ, և երբ դրան են գումարվում վերջերս իրականացվող որոշ «բարեփոխումները», առաջինը տուժում են երիտասարդներն ու, մասնավորապես, ուսանողները: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջոցառումները, որոնցից կրթաթոշակների հանձնման գործընթացն ընդամենը մեկն է շատերից, նպատակ ունի ժողովրդի ուսերից թոթափելու այդ խնդիրների մի մասն ու դժվարությունները, որոնք առկա են: Եվ նման պայմաններում ԿԳՆ կեցվածքն առնվազն տարօրինակ և անընդունելի է:
–ԿԳՆ–ի այդ տարբերակված մոտեցման մեջ քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ եք։
–«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից տրամադրվող կրթաթոշակների գործընթացն իրականացնելիս պրն. Ծառուկյանի կողմից եղել է 2 պայման՝ առաջին՝ ընտրություն կատարելիս առաջնորդվել բացարձակ օբյեկտիվությամբ և արդարության ապահովմամբ, և երկրորդ՝ կուսակցական խտրականության իսպառ բացառման սկզբունքով:
–Այդ դեպքում ինչի՞ց է վախենում ԿԳՆ–ն, որ մերժում է առաջադիմությամբ առանձնացող և սոցիալապես անապահով խմբին պատկանող ուսանողներին աջակցելու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությունը:
–Հարցը ճիշտ կլինի ուղղել ոլորտի պատասխանատուին, թե ինչու է նախարարությունը խոչընդոտում ուսանողների խրախուսման գործընթացը, տպավորություն է ստեղծվում, թե պետական բուհերում սովորող ուսանողների շրջանում չկան ուսման առաջադիմությամբ առանձնացող և սոցիալապես անապահով խմբին պատկանող ուսանողներ: Զարմանալի է, թե նմանատիպ քաղաքականություն իրականացնողները վաղն ինչպես են նայելու ուսանողի աչքերի մեջ, ի՞նչ պատասխան են տալու արված, իսկ այս դեքում՝ չարված քայլերի համար:
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը