Արման Թաթոսյան. Մենք աշխատենք, կուտակենք, բայց հարստությունը Դուք կուտակե՞ք...
Հռոմի պապից ավելի կաթոլիկ մեր կառավարությունը հիմա էլ փորձում է համոզել, որ ավելի շատ է մտածում ու անհանգստանում քաղաքացիների մասին, քան հենց իրենք՝ քաղաքացիները։ Խոսքը վերաբերում է կուտակային կենսաթոշակների նոր համակարգի ներդրմանը, ինչը պարտադիր է 1974թ.-ից այսկողմ ծնված բոլորի համար։ Իրականում գաղափարը վատը չի, երբ դու ստանում ես այնքան թոշակ, որքան վաստակել ես քո աշխատանքի արդյունքում, բայց դրա փոխարեն մեր կառավարման համակարգն է այնքան վատը, որ նույնիսկ լավ առաջարկների նկատմամբ չկա հասարակական լայն և թեկուզ նեղ շրջանակների հավատ ու վստահություն։ Օրինակ՝ ես 26 տարեկան եմ, թոշակի տարիքի համար ես դեռ պետք է աշխատեմ ևս 37 տարի, կուտակեմ X չափի գումար, որը տրվելու է ինչ-որ անհայտ ֆոնդի, որն էլ իր հերթին պարտավորվում է պահել այդ գումարը և հետագայում հետ վերադարձնել ինձ։ Ընդ որում, նշվում է, որ ֆոնդը կարող է սնանկանալ, սակայն գումարը մենք կարող ենք պահանջել կառավարությունից։ Իսկ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանն էլ այսօր նշեց, որ չի կարող երաշխավորել, թե իրենցից հետո եկող կառավարությունները ինչ քաղաքականություն կորդեգրեն այս հարցում։ Ստացվում է, որ մեզնից վերցնում են մեր իսկ աշխատած գումարը, որը հետագայում վերադարձնելու հստակ երաշխիքներ չկան։ Իսկ մենք կարող էինք ծախսել այդ գումարը ըստ մեր պահանջների՝ հաշվի առնելով ժողովրդական խոսքը՝ «Նաղդը թողած՝ նիսյայի հետևից չընկնենք»։ Համեմատություն է արվում 2 տարի առաջ ներդրված ԱՊՊԱ համակարգի հետ, որը գուցե շատերին օգնել է այս ընթացքում, սակայն, օրինակ՝ ես, 2 տարվա մեջ ոչ մի անգամ վթարի պատճառ չեմ դարձել, բայց վճարում եմ ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար շուրջ 50.000 դրամ, իսկ կամավորության դեպքում դրա կարիքը չէր լինի։ Սա ոչ այլ ինչ է, քան հերթական ռեկետը սեփական ժողովրդի նկատմամբ նույն ԱՊՊԱ-ի, գազի չհիմնավորված թանկացման, կարմիր գծերի ու բազմաթիվ այլ օրինակների կողքին։ Հ.Գ. Մեր ծնողների սերունդը մի անգամ արդեն առնչվել է նմանատիպ խնդրի, երբ տարիներով կուտակած ավանդները փոշիացան, հիմա փորձ է արվում գրեթե նույնը փաթաթել մեր սերնդի վզին, երբ մեր կուտակածը մի օր կփոշիանա, իսկ այսօրվա կառավարությունը դրա համար պատասխանատվություն չի կրի, այդ ժամանակվանն էլ մեղքը կբարդի այսօրվա կառավարության վրա, իսկ արանքում էլի կտուժի խեղճ ժողովուրդը, եթե այսօր չպայքարի իր իրավունքների համար։ Մենք աշխատենք, կուտակենք, բայց հարստությունը Դուք կուտակե՞ք...
Արման Թաթոսյան. Մենք աշխատենք, կուտակենք, բայց հարստությունը Դուք կուտակե՞ք...
Հռոմի պապից ավելի կաթոլիկ մեր կառավարությունը հիմա էլ փորձում է համոզել, որ ավելի շատ է մտածում ու անհանգստանում քաղաքացիների մասին, քան հենց իրենք՝ քաղաքացիները։
Խոսքը վերաբերում է կուտակային կենսաթոշակների նոր համակարգի ներդրմանը, ինչը պարտադիր է 1974թ.-ից այսկողմ ծնված բոլորի համար։ Իրականում գաղափարը վատը չի, երբ դու ստանում ես այնքան թոշակ, որքան վաստակել ես քո աշխատանքի արդյունքում, բայց դրա փոխարեն մեր կառավարման համակարգն է այնքան վատը, որ նույնիսկ լավ առաջարկների նկատմամբ չկա հասարակական լայն և թեկուզ նեղ շրջանակների հավատ ու վստահություն։ Օրինակ՝ ես 26 տարեկան եմ, թոշակի տարիքի համար ես դեռ պետք է աշխատեմ ևս 37 տարի, կուտակեմ X չափի գումար, որը տրվելու է ինչ-որ անհայտ ֆոնդի, որն էլ իր հերթին պարտավորվում է պահել այդ գումարը և հետագայում հետ վերադարձնել ինձ։ Ընդ որում, նշվում է, որ ֆոնդը կարող է սնանկանալ, սակայն գումարը մենք կարող ենք պահանջել կառավարությունից։ Իսկ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանն էլ այսօր նշեց, որ չի կարող երաշխավորել, թե իրենցից հետո եկող կառավարությունները ինչ քաղաքականություն կորդեգրեն այս հարցում։ Ստացվում է, որ մեզնից վերցնում են մեր իսկ աշխատած գումարը, որը հետագայում վերադարձնելու հստակ երաշխիքներ չկան։ Իսկ մենք կարող էինք ծախսել այդ գումարը ըստ մեր պահանջների՝ հաշվի առնելով ժողովրդական խոսքը՝ «Նաղդը թողած՝ նիսյայի հետևից չընկնենք»։
Համեմատություն է արվում 2 տարի առաջ ներդրված ԱՊՊԱ համակարգի հետ, որը գուցե շատերին օգնել է այս ընթացքում, սակայն, օրինակ՝ ես, 2 տարվա մեջ ոչ մի անգամ վթարի պատճառ չեմ դարձել, բայց վճարում եմ ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար շուրջ 50.000 դրամ, իսկ կամավորության դեպքում դրա կարիքը չէր լինի։
Սա ոչ այլ ինչ է, քան հերթական ռեկետը սեփական ժողովրդի նկատմամբ նույն ԱՊՊԱ-ի, գազի չհիմնավորված թանկացման, կարմիր գծերի ու բազմաթիվ այլ օրինակների կողքին։
Հ.Գ. Մեր ծնողների սերունդը մի անգամ արդեն առնչվել է նմանատիպ խնդրի, երբ տարիներով կուտակած ավանդները փոշիացան, հիմա փորձ է արվում գրեթե նույնը փաթաթել մեր սերնդի վզին, երբ մեր կուտակածը մի օր կփոշիանա, իսկ այսօրվա կառավարությունը դրա համար պատասխանատվություն չի կրի, այդ ժամանակվանն էլ մեղքը կբարդի այսօրվա կառավարության վրա, իսկ արանքում էլի կտուժի խեղճ ժողովուրդը, եթե այսօր չպայքարի իր իրավունքների համար։ Մենք աշխատենք, կուտակենք, բայց հարստությունը Դուք կուտակե՞ք...
Արման Թաթոսյան