Նոյեմբերի 18-22-ը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստանում անցկացվում է թվով 7-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը:
ՆԱՏՕ շաբաթ միջոցառումների մեկնարկը տրվեց նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԳՆ շենքում կայանալիք «Միջազգային ճգնաժամերի կառավարում և խաղաղապահություն անվտանգության և պաշտպանության ոլորտների տարբեր կազմակերպությունների կարողություններն ու փորձառությունը» թեմայով կլոր սեղան քննարկմամբ:
Նոյեմբերի 19-ին, որպես ՆԱՏՕ-ի շաբաթվա հիմնական միջոցառում, ՀՀ ՊՆ-ում, տեղի կունենա «ՀՀ ԶՈՒ բարեվարքության ամրապնդման հայեցակարգի ներդրման գործընթացը և միջազգային փորձը» թեմայով սեմինարը, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների փորձագետները, Դաշինքի միջազգային անձնակազմի ներկայացուցիչները, ՀՀ ՊՆ և ԱԳ նախարարությունների ներկայացուցիչները, քաղաքագետներ, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Նոյեմբերի 20-ին, ժ. 15:00-ինՀՀ ԱԳՆ շենքում հեռուստակամուրջ կանցկացվի Կոսովոյում ծառայող հայ խաղաղապահների եւ նրանց ընտանիքների համար, ինչպես նաև «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման մասնակիցներըկայցելեն ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ:
Նոյեմբերի 21-ին, Երևանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում տեղի կունենա տեսակոնֆերանս ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության բաժանմունքի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Նոյեմբերի 22-ին, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ այցելությամբ կեզրափակվի նախատեսված միջոցառումների ցանկը:
«ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման, ինչպես նաև սեմինարի լուսաբանումը բաց է լրատվության միջոցների ներկայացուցիչների համար:
ՆԱՏՕ-ի հերթական շաբաթը Հայաստանում