Հանրային խորհրդի կողմից «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի քանդման դեմ որոշում ընդունելուցերեք օր հետո, ՀՀ Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի բանավոր հրամանով, առանցորեւէ իրավական հիմքերի կասեցվեց Երեւանի կենտրոն վարչական շրջանում՝ Վերին անտառային փողոցում,ճարտարապետա-հատակագծային առաջադրանքի եւ շինարարության թույլտվությամբ իրականացվող «ԱրթուրԹարխանյանի անվան թանգարանի եւ մշակութային կենտրոնի» կառուցումը։ Սերժ Սարգսյանի անվտանգությունըապահովող պաշտոնատար անձանց անօրինական գործողությունների հետ կապված, Անահիտ Թարխանյանը բացնամակով դիմում է ՀՀ Կառավարությանն առընթեր ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին։
Բաց նամակ ՀՀ Կառավարությանն առընթեր ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին
Հարգելի պարոն Հակոբյան,
ՀՀ Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը ակնհայտորեն խախտել է «Հատուկպետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածիպահանջները։ Մասնավորապես, պետական պահպանության իրականացման ժամանակ չի ղեկավարվելօրինականության, մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների, պատիվն ու արժանապատվությունըհարգելու, մարդասիրության, անընդհատության, քաղաքական անկախության, կենտրոնացված ղեկավարման,գործունեության բացահայտ և գաղտնի մեթոդների ու միջոցների կիրառման համակցության սկզբունքներով։
Ինձ եւ մայրիկիս՝ Զարեմա Գուբիյեվային սեփականության իրավունքով պատկանող հողամասում «ԱրթուրԹարխանյանի անվան թանգարան եւ մշակութային կենտրոն» կառուցելու նպատակով սույն թվականի մայիսի 29-ինստացել եմ Երեւանի քաղաքապետից N01/8-08/1 – Հ-3420 ճարտարապետա-հատակագծային առաջադրանք։Առաջադրանքի պայմաններին համապատասխան մշակել եմ մեկ հարկանի հասարակական շենքիճարտարապետական նախագիծ, որը օրենքով սահմանված կարգով համաձայնեցրել եմ Երեւանի քաղաքապետի հետ եւս․թ․ հունիսի 24-ին ստացել եմ N01/18թ-836-585 շինարարական թույլտվություն։ Կառուցվող թանգարանը գտնվում է ՀՀՆախագահի նստավայրի հարակից տարածքի 3-րդ գոտում, որտեղ համաձայն գործող կարգի թույլատրված է մինչև հինգ հարկանի անարգել կառուցապատում։
Հուլիս ամսից սկսած իրականացնում եմ շինարարություն, որի ավարտը նախատեսել եմ դեկտեմբեր ամսին։ Սույնթվականի նոյեմբերի 15-ին, ՀՀ Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի բանավորհրամանի հիման վրա ծառայության աշխատակիցները պահանջեցին կասեցնել շինարարությունը։
Իմ պահանջը՝ ներկայացնել վերոհիշյալ օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ ենթակետով նախատեսված գրավորմիջնորդությունը, ծառայության պաշտոնատար անձանց կողմից մերժվեց։ Փոխարենը ես լսեցի սպառնալիքներ, որբանավոր հրամանի չենթարկվելու դեպքում ԱԱԾ ծառայողները կկիրառեն ուժ՝ շինարարական աշխատանքներիրականացնող անձանց նկատմամբ։
Բացառվում է, որ 4.5 ամսվա ընթացքում ԱԱԾ աշխատակիցները չէին նկատել ՀՀ Նախագահի նստավայրից 100մետր հեռավորության վրա իրականացվող շինարարությունը։ Ակնհայտ է, որ ԱԱԾ աշխատակիցների գործողություններըկրում են միտումնավոր բնույթ, կապ չունեն պահպանվող օբյեկտի անվտանգության հետ եւ պարզապես ուղղված ենշինարարությունը խոչնդոտելուն։
Գտնում եմ, որ նշված գործողությունները անօրինական են եւ ոտնահարում են իմ սահմանադրությամբպաշտպանված գույքային իրավունքները։ Ուստի ղեկավարվելով վերոհիշյալ օրենքի 17-րդ հոդվածի պահանջներով,խնդրում եմ քննարկել սույն վարչական բողոքը եւ միջոցներ ձեռնարկել իմ իրավունքերի վերականգնման համար։
Բաց նամակ ԱԱԾ տնօրենին