Լրահոս

18.11.2013 17:17


Շահեն Հարությունյան. «Իմ հայրը հոգեկան խնդիրներ չունի»

Շահեն Հարությունյան. «Իմ հայրը հոգեկան խնդիրներ չունի»

Նոյեմբերի 5-ին կալանավորված Շանթ Հարությունյանին և մյուսներին ազատ արձակելու պահանջով այսօր մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց։

Շանթ Հարությունյանի որդին՝ 14-ամյա Շահեն Հարությունյանը, լրագրողներին հայտնել է, որ հորը ցանկանում են ներկայացնել որպես հոգեկան խնդիրներ ունեցող անձ, և տեղափոխել հոգեբուժարան։

«Իմ հայրը հոգեկան խնդիրներ չունի»,-քանիցս կրկնել է նա։

«Ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի» նախաձեռնության անդամներից Ֆելիքս Հայրապետյանի խոսքերով՝ չի կարելի սովետական մեթոդներով հասարակությանը լռեցնել. «Ի՞նչ հոգեբուժարան, կարդացե՞լ են նրա հոդվածները, հոգեկան խնդիր ունեցողը կարո՞ղ էր նման մտքեր արտահայտել, որ շատ հայրենակիցների սրտից են գալիս»։

Այս խորագրի վերջին նյութերը