Ազատամարտիկ. «Փոփոխությունների տանող միակ ճանապարհը հեղափոխությունն է»
Այսօրվա ասուլիսին ազատամարտիկ Սարգիս Կարապետյանը, ով 2004-ին ստեղծված «Ազգի փրկություն» կուսակցության նախագահն է, ասել է, թե կուսակցությունը դադարեցնում է իր գործունեությունը։ Ազատամարտիկը խոստովանել է, որ 9 տարի առաջ մարտական ընկերներով ու մտավորականներով ստեղծված կուսակցությունը, որը կոչված էր Հայաստանը դարձնել հայ մարդու համար բարենպաստ երկիր, չկարողացավ իր նպատակն իրագործել։ Կարապետյանի խոսքերով՝ փոփոխությունների տանող միակ ճանապարհը հեղափոխությունն է։
«Կուսակցական գործունեությունն այլևս դատապարտված է, և անհնար է դրանով որևէ բան փոխել երկրում։ Մենք երևի հաջորդ տարի հեղափոխություն կանենք՝ բռնի ուժով սրանց տապալելով։ Ազատության հրապարակում չի լինի մեր հեղափոխությունը։ Մենք հանդիպումներ կունենանք Հայաստանի տարբեր մարզերում, քաղաքներում և գյուղերում։ Մենք չենք գալու գողի նման, մենք գալու ենք Դավթի նման»,–ասել է ազատամարտիկը։

7or.am