Ինչպես տեղեկացնում է «Новости-Грузия»–ն, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ազատել է կառավարության շենքում գտնվող իր աշխատասենյակը։
Ըստ նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի առաջին հրամանի՝ Բիձինա Իվանիշվիլին նախարարների հետ դարձել է պաշտոնակատար։ Ավելի վաղ Իվանիշվիլին նշել էր իրեն փոխարինողի անունը՝ Իրակլի Գարիբաշվիլի։
Կառավարության շենքի 10-րդ հարկում գտնվող Իվանիշվիլիի նախկին աշխատասենյակն արդեն օրհնել են հոգևորականները, որտեղ, ինչպես նաև 11–րդ հարկում տեղավորվելու է Վրաստանի նախագահի աշխատակազմը։ Ապագա վարչապետը զբաղեցնելու է նույն շենքի 12-րդ հարկը։
Իվանիշվիլին ազատել է իր աշխատասենյակը