Տնտեսական

18.11.2013 13:06


Ընդդեմ կուտակային համակարգի՝ հնարավոր է՝ համատարած գործադուլներ անցկացվեն

Ընդդեմ կուտակային համակարգի՝ հնարավոր է՝ համատարած գործադուլներ անցկացվեն

Կենսաթոշակային 5% պարտադիր վճարի դեմ քաղաքացիները նպատակադրված են պայքարել մինչև վերջ, քանի որ ոչ մի երաշխիք չունեն, որ տարիներ անց իրենց վճարած այդ գումարները հետ կստանան։ Այս մասին այսօր հայտարարել են «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնության անդամները։ Նրանցից մասնավորապես Հայկ Ավետիսյանն ասել է, որ մտադրված են համատարած գործադուլներ և հանրահավաքներ անել։

–Ընդհանուր առմամբ, 12 ամիսներից մեկ ամսվա աշխատավարձը չես ստանալու, ու, փաստորեն, այդ մեկ ամիսը սոված ես մնալու,–ասել է նա՝ վստահություն հայտնելով, որ կարող է կրկնվել ԽՍՀՄ–ի ժամանակ խնայբանկերի ավանդների պատմությունը, և որևէ մեկն էլ պատասխանատվության չենթարկվի։

«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» խմբի անդամները պնդում են նաև, որ այս օրենքը հակասում է ՀՀ սահմանադրությանը՝ սահմանափակելով մարդու ազատ ընտրության հնարավորությունը։

–Կառավարությունը չի կարողանում տնտեսությունը զարգացնել և թոշակ տալ, նման կերպ է ուզում հարցը լուծել,-ավելացրել է նախաձեռնության անդամ Հարություն Ահլամազյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը