Լրահոս

17.11.2013 20:59


Մարց գյուղի բնակիչները փակել են Երևան-Թբիլիսի ավտոճանապարհը

Մարց գյուղի բնակիչները փակել են Երևան-Թբիլիսի ավտոճանապարհը

Այսօր` ժամը 18:30-ից սկսած, Մարց գյուղի բնակիչները և բնապահպան ակտիվիստները գյուղի մոտակայքով անցնող հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ավտոճանապարհը: Ճանապարհը փակողների և վարորդների միջև լարված իրավիճակ է ստեղծվել: Նրանք պահանջում են դադարեցնել Մարց գետի վրա ապօրինի կերպով կառուցվող Փոքր ՀԷԿ-ի շինարարությունը: Հիշեցնում ենք, որ գյուղի ամբողջ բնակչությունը դեմ է ՓՀԷԿ-ի կառուցմանը, քանի որ դրա պատճառով գյուղը զրկվելու է իր հողատարածությունները ոռոգելու և անասնապահությամբ զբաղվելու հնարավորություններից:

Նախախորհրդարանի տեղեկատվական կենտրոն


Այս խորագրի վերջին նյութերը