Իվետա Տոնոյան. « Ժամանակ օրաթերթի հրապարակումը բացարձակ ցնդաբանություն է»
«Ժամանակ» օրաթերթի այսօրվա հրապարակումը, թե իբր Արարատ ցեմենտ գործարանը խուսափել է Արարատի քաղաքապետարանին գույքահարկ և հողի հարկ վճարելուց՝ կուտակելով ավելի քան 20 միլիոն դոլարի պարտք, բացարձակ ցնդաբանություն է: Տվյալ լրատվամիջոցի ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճի եւ հետևողականորեն ապատեղեկատվություն տարածելու քաղաքականությանը վստահաբար այլևս անդրադառնալու կարիք չկա, քանի որ սույն թերթոնը երիցս արդեն հեղինակազրկվել է:
Պաշտոնապես հայտարարում եմ, որ Արարատ ցեմենտը ո՛չ գույքահարկի եւ ո՛չ էլ հողի հարկի մեկ լումա անգամ պարտք չունի։ Ավելին՝ ընկալունակության հետ լրջագույն խնդիրներ ունեցողների համար հարկ եմ համարում հատուկ շեշտել, որ 21 միլիոն դրամից ավելի գումար այս պահի դրությամբ մուծված է որպես կանխավճար:
Արարատ ցեմենտը մշտապես բարեխղճորեն կատարել է իր հարկային պարտավորությունները և այդ քաղաքականությունը լինելու է շարունակական:
Եվ որպես հետգրություն հատուկ վերոնշյալ լրատվամիջոցի համար. գործարանի և գործարարի բարի համբավն ու հեղինակությունը դիտավորությամբ եւ միտումնավոր արատավորելու, ընդգծված ապատեղեկատվություն տարածելու ձեր գործելաոճը այսուհետ վիճարկվելու է դատական կարգով։ Հատկապես, որ դուք մեծ փորձ ունեք հերթական ապատեղեկատվությունից հետո դատարաններում պարտվելու և ներողություններ խնդրելու: Սա համարեք որպես վերջին նախազգուշացում:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/iveta.tonoyan