Աշխարհ

16.11.2013 13:55


Սահակաշվիլին ժամանակավորապես հեռանում է քաղաքականությունից

Սահակաշվիլին ժամանակավորապես հեռանում է քաղաքականությունից

Ինչպես հաղորդում է «Новости Грузия»–ն, Վրաստանի գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլին որոշում է կայացրել որոշ ժամանակ ակտիվ քաղաքական գործունեությամբ չզբաղվել:

«Ես երեկ վերջացրել եմ վերջին խորհրդակցությունս ԵՄ-ի և Եվրախորհրդարանի ղեկավարների հետ Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովից առաջ: Միաժամանակ, ես մտածում եմ միջազգային առաջատար համալսարանների՝ միջազգային գիտական կենտրոն ստեղծելու առաջարկի շուրջ, և այս ժամանակահատվածում միայն դրանով եմ զբաղվելու՝ հեռանալով ակտիվ քաղաքական գործունեությունից»,-հայտարարել է Սահակաշվիլին: Նա նաև ավելացրել է, որ երբ հայրենիքն իր կարիքը զգա, նա կլինի իր ժողովրդի կողքին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին կկայանա Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությունը, որին Սահակաշվիլին չի մասնակցի:

Այս խորագրի վերջին նյութերը