Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Բորիս Էյֆմանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Կառավարության ղեկավարը ողջունել է մեծանուն մշակութային գործչի գլխավորությամբ Սանկտ Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնի երևանյան հյուրախաղերի անցկացումը և վստահություն հայտնել, որ ներկայացումները կանցնեն մեծ հաջողությամբ: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Բորիս Էյֆմանի այցը մեր երկիր կնպաստի նաև բալետային արվեստի հետագա զարգացմանն ու համատեղ նոր ծրագրերի իրականացմանը:
ՌԴ ժողովրդական արտիստն իր հերթին նշել է, որ Հայաստանն ունեցել է և այսօր էլ ունի բալետի մեծ արտիստներ, ովքեր բարձր են պահում մեր երկրի պատիվը ողջ աշխարհում: Բորիս Էյֆմանը հույս է հայտնել, որ հետագայում կհաջողվի հայ գործընկերների հետ բեմադրել նոր ներկայացումներ:
Այնուհետև Բորիս Էյֆմանը վարչապետին է ներկայացրել իր առաջիկա ծրագրերն ու նախագծերը:
Տիգրան Սարգսյանն ընդունել է Բորիս Էյֆմանին