Քաղաքական

16.11.2013 11:02


Գյուղապետերի շրջանում արտագաղթը շարունակվում է

Գյուղապետերի շրջանում արտագաղթը շարունակվում է

ՀՀ Արագածոտնի մարզի Ջրամբար համայնքում այս տարվա նոյեմբերի 17–ին տեղի է ունենալու համայնքի ղեկավարի ընտրություն։ Գրանցվել են երկու թեկնածու՝ ներկայիս անկուսակցական համայնքապետ Գարիկ Գևորգյանը և Ջրամբարի գյուղապետարանի համակարգչային օպերատոր Նազելի Մկրտչյանը։ Գարիկ Գևորգյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում անկեղծացել է, որ Նազելի Մկրտչյանը ստիպված է եղել առաջադրել իր թեկնածությունը, քանի որ գյուղապետի պաշտոնի այլ հավակնորդներ չեն եղել. «Ես չէի ուզում, բայց հայտնվել եմ էս պաշտոնում, ու արդեն 17 տարի է, ինչ գյուղապետ եմ։ Մտադիր էի մեկնել Ռուսաստանի Դաշնություն, չկարողացա էս գործը թողնել։ Բայց հաջորդ տարվա գարնանը հաստատ մեկնելու եմ ՌԴ՝ արտագնա աշխատանքի, թե չէ, այստեղ աշխատատեղ չկա։ Ապրելու միջոց չկա»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը