Ամերիկահայ գործարարի սնանկության հասցված ընկերության տնօրենի պաշտպանը պահանջում է օրենքի դաշտ բերել թալանի բոլոր մասնակիցներին
«Արդյոք իմ պաշտպանյալն է այն միակ մեղավոր անձը ով պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի»,- ասում է ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի սնանկության հասցված ընկերության տնօրենի փաստաբան Կարինե Հակոբյանը և պահանջում օրենքի դաշտ բերել Լուսինե Գյուլխասյանի բնակարանի թալանի բոլոր մասնակիցներին:Գործարար Էդմոնդ Խուդյանի ներդրումներով կառուցված Մաշտոցի 33/1 շեքում բնակարան գնելու համար 37 մլն 200 հազար դրամ վճարած, սակայն ներկայումս բնակարանը չստացած գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով դատաքննությունն ինչպես հայտնի է, ավարտված է: Իսկ ամբաստանյալ Էդուարդ Եսայանի պաշտպանը վերջին նիստում հրապարակեց իրենց պաշտպանական ճառը:
«Մարդկային և իրավական առումով ամբողջությամբ հասկանում եմ տուժողին, ով միակ և վերջին անձը չէ մեր երկրում նման իրավիճակում հայտնված, ով կորցրել է գումար կամ բնակարան:Բայց արդյոք սույն գործով հիմնավորվե՞ց իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը և եթե այո,արդյոք իմ պաշտպանյա՞լն է այն միակ մեղավոր անձը ով պետք է քրեական պատասխանատվությանենթարկվի, բնականաբար` ոչ» ,- նշեց փաստաբանը և անդրադարձավ մեղադրող դատախազ Լևոն Չարխիֆալակյանի ճառին, որը բառացիորեն մեղադրական եզրակացության կրկնությունն էր: Ինչպես նշեց պաշտպան Կարինե Հակոբյանը, դատախազի մեղադրական եզրակացության մեջ տեղ գտած որոշհանգամանքներ հերքվել են այս դատաքննության ընթացքում և սրան զուգահեռ միանգամայն այլհանգամանքներ են բացահայտվել, մասնավորապես այն, թե` այնուամենայնիվ ում էր ձեռնտու, և ով էրունեցել ինքնանպատակ Լ.Գյուլխասյանի բնակարանը չտալու: «Մի շարք ապացույցներովհիմնավորվեց, որ Գյուլխասյանի բնակարանը իրականում Ռ.Մանգասարյանի կողմից այլ անձի չիօտարվել այլ տրվել է Վլադ Մանգասարյանի պարտավորությունների կատարման երաշխիք,վերադարձման պայմանով, Արմեն Գալստյանը և Գայանե Ստեփանյանը ակնհայտ սուտ ցուցմունք տվեցին բնակարանը գնելու վերաբերյալ, մինչդեռ որևէ լումա և հատկապես գործարքի օրը Գայանե Ստեփանյանը Արթուր Գալստյանին չէր տվել: Իսկ Արթուր Գալստյանը Ռուբեն Մանգասարյանից բնակարան չէր գնել և նրան գումար չէր վճարել»,- նշեց պաշտպանը՝ գալով այն եզրահանգման, որ այս ամենի դեպքում Եսայանին պատժելը ինքնանպատակ է և ոչ թե` իրական արդարությանբացահայտում: «Արդյոք Է. Եսայանին մեղավոր ճանաչելը կհանգեցնի սոցիալական արդարությանվերականգմանը, իհարկե ոչ, քանի որ ստեղծված իրավիճակի իրական մեղավորները կվայելեն իրենցանպաժելիությունը, իսկ Լ.Գյուլխասյանն էլ կմնա նույն կոտրված տաշտակի առաջ, ընդհանրապեսզրկվելով թե՛ իր գումարը, թե՛ բնակարանը ստանալու հույսից, քանի որ մեղավոր ճանաչվելով կլուծվի քաղ.հայցի հարցը և այլևս Լ. Գյուլխասյանը կզրկվի պահանջ ներկայացնելու իրավունքից այն դեպքում, երբ ձեռքին ունի նախնական առուվաճռքի պայմանագիր որտեղ գումարը համարվում է նախավճար, նաև սույն գործով արժեքավոր մի փաստ Վլ. Մանգասարյանի ցուցմունքը»:
Պաշտպանը ևս մեկ անգամ անդրադարձավ այն հանգամանքին, որ այս գործով նախաքննությունըկատարվել էր թերի, ոչ օբյեկտիվ և բազմակողմանի, քրեական գործը հարուցվել է խարդախությանհատկանիշներով, ապա կարճվել, հետագայում մեղադրանք է առաջադրվել Եսայանին: Ըստ նրա՝ նախաքննությունը ընթացել է ուղղորդված, չեն պարզվել և բացահայտվել գործի համար այնպիսի հանգամանքներ, որոնք բացահայտվեցին դատական քննության ընթացքում, արհեստականապացույցների միջոցով փորձ էր արվել մի մեղադրանք հիմնավորել, որով մեղմ ասած տուժողինկլռեցնեին: Իսկ արդյունքում՝ ձևական ապացույցների հիման վրա մեղադրանք առաջադրելով, նույնիսկջանք չի գործադրվում բացահայտելու ստեղծված իրավիճակի իրական մեղավորներին: «Բազմիցս սույնգործով հնչեց Սևակ Արզարանունու անունը ով ևս մեծ դերակատարություն ունի Վլ. Մանգասարյանիհետ միասին, սակայն այդպես էլ այդ անձը չհարցաքննվեց: Դատարանի կողմից պետք է գնահատմանարժանանան նաև Գայանե Ստեփանյանի և Արմեն Գալստյանի ակնհայտ սուտ ցուցմունքները, քանի որայդ անձինք, զգուշացվելով քրեական պատասխանատվության մասին, միևնույն է սուտ ցուցմունքտվեցին: Այն, որ ցուցմունքները սուտ էին, հաստատվում է հենց Վ.Մանգասարյանի ցուցմունքով, ովհայտնեց, որ Լ. Գյուխասյանի բնակարանը պարտքի դիմաց է տվել և հարցեր կան, դրանց լուծվելուց հետո կտա բնակարանը, Ն.Հարթունյանի և Արթուր Գալստյանի ցուցմուներով ևս: Նարեգ Հարթունյանըմանրամասն պատմեց իրավիճակը կապված վիճելի բնակարանի հետ»:
Նշենք, որ դատական նիստը հետաձգվեց տուժող լուսինե Գյուլխասյանի պահանջով: Տուժող կողմը դատարանից 10 օր ժամանակ խնդրեց՝ իրեցն ներկայացրած քաղհայցի մասով վերջնական սիրքորոծման գալու համար: Քանի որ հնարավոր է, որ այն կամ փփոխության ենթարկվի կամ ընդհնարապես հանվի:
Դատական հաջորդ նիստը նոյեմբերի 29-ին է նշանակված:
Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնողխումբ
Ամերիկահայ գործարարի սնանկության հասցված ընկերության տնօրենի պաշտպանը պահանջում է օրենքի դաշտ բերել թալանի բոլոր մասնակիցներին
«Արդյոք իմ պաշտպանյալն է այն միակ մեղավոր անձը ով պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի»,- ասում է ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի սնանկության հասցված ընկերության տնօրենի փաստաբան Կարինե Հակոբյանը և պահանջում օրենքի դաշտ բերել Լուսինե Գյուլխասյանի բնակարանի թալանի բոլոր մասնակիցներին: Գործարար Էդմոնդ Խուդյանի ներդրումներով կառուցված Մաշտոցի 33/1 շեքում բնակարան գնելու համար 37 մլն 200 հազար դրամ վճարած, սակայն ներկայումս բնակարանը չստացած գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով դատաքննությունն ինչպես հայտնի է, ավարտված է: Իսկ ամբաստանյալ Էդուարդ Եսայանի պաշտպանը վերջին նիստում հրապարակեց իրենց պաշտպանական ճառը: