Լրահոս

15.11.2013 21:41


Ռասել Քրոուի մասնակցությամբ «Նոյ» ֆիլմի պաշտոնական թրեյլերն արդեն համացանցում է (տեսանյութ)

Ռասել Քրոուի մասնակցությամբ «Նոյ» ֆիլմի պաշտոնական թրեյլերն արդեն համացանցում է (տեսանյութ)

2014թ.–ին թողարկվելիք ամենից սպասված կինոնախագծերից մեկի՝ «Նոյ» ֆիլմի թրեյլերն արդեն համացանցում է։ Ռեժիսոր Դարեն Արոնովսկու «Վերջը միայն սկիզբն է» նշանաբանով ժապավենի գլխավոր հերոսի դերը մարմնավորել է հոլիվուդյան հայտնի դերասան Ռասել Քրոուն։ Ֆիլմի հիմքում համաշխարհային ջրհեղեղի մասին աստվածաշնչյան հայտնի սյուժեն է։ Կինոժապավենում նկարահանվել են նաև Էնթոնի Հոփքինսը, Ջենիֆեր Քոնելին, Էմմա Ուոթսոնը և Լոգան Լերմանը: Աշխարհի վերջի մասին սարսափելի մղձավանջներից տառապող Նոյի պատմության մասին ֆիլմի բյուջեն 125 մլն դոլար է: Նշենք, որ նման հսկայական բյուջեով ֆիլմ Արոնովսկին չի նկարահանել «Սև կարապ»–ից հետո, որը համաշխարհային կինովարձույթում ավելի քան 300 մլն դոլար հավաքեց։

Ներկայումս ֆիլմը փորձնական ցուցադրության փուլում է և մեծ էկրան կբարձրանա 2014թ. մարտի 27-ին։

Այս խորագրի վերջին նյութերը