Բողոքի գործողության մասնակիցները ՀՀԿ գրասենյակի ներկայացուցչին փոխանցեցին իրենց պահանջագիրը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր կիրառման՝ այսօր մեծ թվով քաղաքացիներ երթով շարժվել էին դեպի ՀՀԿ կենտրոնական գրասենյակ։ Ցուցարարների շարքում էին ԱԺ պատգամավորներ, ազատամարտիկներ, տարբեր ոլորտների մասնագետներ։ Նրանք հայտարարել էին, որ պատրաստվում են մնալ ՀՀԿ գերագույն մարմնի շենքի դիմաց, մինչև ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորները հետ կանգնեն օրինագիծը բոյկոտելու որոշումից:
Քիչ առաջ բողոքի գործողության մասնակիցները ՀՀԿ գրասենյակի ներկայացուցչին են փոխանցել իրենց պահանջագիրը, և բողոքի երթն ավարտվել է։