Լրահոս

15.11.2013 14:51


Էլինար Վարդանյան. «Վարչապետի արհամարհական պատասխանը ենթադրում է նույնատիպ վերաբերմունք հասարակության նկատմամբ»

Էլինար Վարդանյան. «Վարչապետի արհամարհական պատասխանը ենթադրում է նույնատիպ վերաբերմունք հասարակության նկատմամբ»

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու 2014 թ-ի բյուջեի նախագծին: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցներում հայտարարեցին ԲՀԿ խմբակցությունը ներկայացնող պատգամավորներ Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը:
«Մենք դեմ ենք, քանի որ համարում ենք, որ այն չի համապատասխանում այն մարտահրավերներին, որոնց առջեւ մենք հիմա կանգնած ենք: Հիմնականում բյուջեի փիլիսոփայությունն ու գաղափարախոսությունն է թերի»,-նշեց Ստեփան Մարգարյանը:

Էլինար Վարդանյանն էլ անդրադարձավ բյուջեի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի` Տիգրան Սարգսյանին ուղղված հարցին և վարչապետի պատասխանին. «Անկեղծ ասած, այդպիսի արհամարհական պատասխանը ենթադրում է նույնատիպ վերաբերմունք հասարակության նկատմամբ։ Բարձրացված խնդիրն իրականում հասարակությանը հուզող խնդիր է, եւ մենք բոլորս գիտենք, թե ինչպիսի վիճակում են գտնվում այսօր մարզերում բազմաթիվ կենսական նշանակություն ունեցող հաստատություններ։ Ես դա կառավարության կողմից ԱԺ պատգամավորի հանդեպ ոչ ընդունելի վարքագիծ եմ համարում և միաժամանակ, նման արհամարհական վերաբերմունքով, կրկնում եմ, արտահայտվում է կառավարության վերաբերմունքը հասարակությանը հուզող հարցերի հանդեպ»։

Այս խորագրի վերջին նյութերը