Կարծիք

15.11.2013 14:08


ՀՀԿ-ն և նրա ղեկավարը խուսափում են բաց քննարկումներից

ՀՀԿ-ն և նրա ղեկավարը խուսափում են բաց քննարկումներից

Այսօրվա ՀՀԿ-ի քայլը, երբ կուսակցությունը պարզապես տապալեց ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» և ՀՅԴ կուսակցությունների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը, հերթական անգամ ապացուցեց, որ երկրում ձևավորվել է դասական ավտորիտար համակարգ: Հերիք չէ, որ ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը մեծամասնություն են կազմում ԱԺ-ում, և կարող են հանգիստ ընդունել այն օրենքները, որոնք հարմար են գտնում, մի հատ էլ հնարավորություն չեն տալիս այլ դիրքորոշում ունեցող կուսակցություններին իրենց տեսակետն արտահայտել: Այս քայլը միայն մի բանի մասին է վկայում՝ ՀՀԿ-ն այնքան է թուլացել, որ ցանկացած բաց քննարկում այդ կուսակցության համար անընդունելի է, քանի որ այդ կուսակցությունը և նրա ղեկավարը շատ լավ գիտակցում են, որ ի վիճակի չեն ադեկվատ, ռացիոնալ պատասխաններ տալ այն փաստերին, որոնք պետք է բերվեն արտահերթ նիստ հրավիրած կուսակցությունների կողմից: Եվ ցանկացած հարցում ՀՀԿ-ն և նրա ղեկավարը խուսափում են բաց քննարկումներից, քանի որ այլևս ի վիճակի չեն հիմնավորված հակափաստարկներ բերել այն թեզիսներին, որոնք հնչում են ոչ իշխանական դաշտից: Այդ իսկ պատճառով նախընտրում են ուժային մեթոդներ, ինչը, իհարկե, խոսում է միայն այդ կուսակցության թուլության մասին:

Նինա Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը