Լրահոս

15.11.2013 13:56


ՀՀԿ գրասենյակի մոտ ցուցարարների թիվն ավելանում է

ՀՀԿ գրասենյակի մոտ ցուցարարների թիվն ավելանում է

Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ հավաքված կուտակային կենսաթոշակի համկարգին անցում կատարելուն դեմ դուրս եկած ցուցարարների թիվը գնալով ավելանում է։ Հավաքվածները պահանջում են, որպեսզի կուսակցության ներկայացուցիչներից մեկը դուրս գա և վերցնի ցուցարաների 25 կետից բաղկացած պահանջագիրը։ Բողոքի գործողության մասնակիցներին է մոտեցել Երևան քաղաքի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ ցույցի կազմակերպիչներից պահանջելով ոստիկանությանը տեղեկացնել իրենց հետագա գործողությունների մասին։ Ցուցարարները մինչև ժամը 15.00-ը ժամանակ են տվել ՀՀԿ-ին՝ ներկայանալու Ազգային ժողովի արտահերթ նիստին։

Այս խորագրի վերջին նյութերը