Արամ Մանուկյան. «ՀՀԿ–ականներն առաջնորդվում են ընդամենը մեկ մարդու հրամաններով»
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է, որ ողջունում է այսօր կազմակերպված հարյուրավոր երիտասարդների բողոքի ակցիան։ Մանուկյանի խոսքերով՝ կուտակային կենսաթոշակային օրենքը կողոպուտ է յուրաքանչյուր մարդու հանդեպ, որի կիրառումը եթե մի տարով էլ հետաձգվի, ամբողջ բյուջեն կքանդվի, քանի որ այդ օրինագծի հիման վրա է կառուցված:
Ըստ նրա՝ կենսաթոշակային կուտակումները պետք է լինեն կամավոր և ոչ թե պարտադրված: Անդրադառնալով ՀՀԿ-ականների՝ արտահերթ նիստը տապալելուն, պատգամավորն ասել է.
«Դա վկայում է միայն մի բանի մասին, որ նրանք թիմ չեն և առաջնորդվում են ընդամենը մեկ մարդու հրամաններով»։