Լրահոս

15.11.2013 13:24


Տաքսու վարորդը նաև գող էր

Տաքսու վարորդը նաև գող էր

Նոյեմբերի 11-ին` ժամը 23.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին էր դիմել 51-ամյա մի կին` հայտնելով, որ ժամը 19.30-ին Նոյ թաղամասում անհայտ մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենայի սրահում գտնվող իր պայուսակի դրամապանակից գողացել է 150.000 դրամ:

Հետաքննության ընթացքում պարզվել է տաքսի ավտոմեքենայի մակնիշը` «Օպել Աստրա», որը վարել է 1986 թ. ծնված Արշակ Ա.-ն:

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` նոյեմբերի 13-ին, ժամը 19.30-ին, Արշակ Ա.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը