Լրահոս

15.11.2013 13:01


Բողոքի գործողության մասնակիցները շարժվում են դեպի ՀՀԿ կենտրոնական գրասենյակ

Բողոքի գործողության մասնակիցները շարժվում են դեպի ՀՀԿ կենտրոնական գրասենյակ

Այս պահին մեծ թվով քաղաքացիներ ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտից երթով շարժվում են դեպի ՀՀԿ կենտրոնական գրասենյակ։ Նրանց թիվը գնալով մեծանում է: Ցուցարարների շարքում են ԱԺ պատգամավորներ, ազատամարտիկներ, տարբեր ոլորտների մասնագետներ։ Քաղաքացիները բողոքում են կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր կիրառումից՝ նշելով, որ այլ երկրներում կուտակային համակարգը պարտադիր բնույթ չի կրում: Երթի մասնակիցները կոչ են անում ՀՀԿ-ին կանգնել ժողովրդի կողքին և չբոյկոտել արտահերթ նիստը: Հաջողության չհասնելու դեպքում նրանք դիմելու են նաև Սահմանադրական դատարան։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Ազգային ժողովի չորս խմբակցությունների (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգության» և ՀՅԴ-ի) նախաձեռնությամբ հրավիրվել էր արտահերթ նիստ կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը մեկ տարով հետաձգելու նպատակով: Նիստի ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե ՀՀԿ-ն նպատակահարմար չի համարում մասնակցել արտահերթ նիստին, և բոյկոտում է այն: Այդպիսով, քվորում չապահովվեց, և արտահերթ նիստը չկայացավ:

Այս խորագրի վերջին նյութերը