Լրահոս

15.11.2013 12:06


Վահագն Խաչատրյան. «Շանս կա՝ համակարգը փրկելու»

Վահագն Խաչատրյան. «Շանս կա՝ համակարգը փրկելու»

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն այսօր ՏՏ ոլորտի մասնագետների ու «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հետ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը քննարկելու ժամանակ անընդունելի է համարել օրենքում տարեցտարի պետության ֆինանսական պարտավորություններն աստիճանաբար պակասեցնելը, իսկ աշխատողներինը՝ ավելացնելը։ Ըստ նրա՝ դեռևս «շանս կա»՝ համակարգը փրկելու և մարդկանց դժգոհությունը բավարարելու, որովհետև այսօր հասարակությունը պատրաստ չէ այս համակարգին, երբ կան կարմիր գծեր, և սպասվում է ավտոբուսի թանկացում: Հիշեցնենք, որ այսօր «Բարգավաճ Հայաստանի» և ընդդիմադիր երեք խմբակցությունների պատգամավորների 44 ստորագրություններով կազմակերպել են ԱԺ արտահերթ նիստ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցում կատարելու կառավարության որոշումը քննարկելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը