Որքան մոտենում են խորհրդարանի եւ նախագահի ընտրությունները, այնքան մենք պետք է ավելի զգոն լինենք: Եթե զգոն չլինենք, եթե անտարբեր լինենք, եթե դյուրահավատ լինենք, ապա կրկին մեզ կխաբեն, կծաղրեն եւ առնվազն 5-6 տարի կծիծաղեն մեզ վրա: Իսկ արդեն այսօր նույնիսկ մակերեսային դիտարկումը ցույց է տալիս, որ վարչախումբը չի հրաժարվել իր գործելաոճից եւ պատրաստվում է ընտրություններն անցկացնել այնպես, ինչպես անցկացվել են նախկինում: Այլ կերպ ասած, պատրաստվում են հերթական անգամ մեզ զրկել ընտրելու իրավունքից:
Անկասկած, վտանգավոր են բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են ծաղրի ենթարկել ժողովրդին, ծանր հարված հասցնել մեր երկրին եւ կեղծել ընտրությունների արդյունքները, բայց առավել վտանգավոր են նրանք, ովքեր արցունքներն աչքերին քննադատում են նույն վարչախմբին, թվարկում առկա խնդիրները, ասում, թե էլ ինչ վատ բաներ են սպասվում, բայց վերջում չեն մոռանում շեշտել, ապացուցել, որ դե ճիշտ է, վարչախումբը վատն է, հրեշավոր, բայց դե մենք ոչինչ չենք կարող անել եւ ստիպված ենք հաշտվել այն մտքի հետ, որ մեզ շարունակ պետք է խաբեն եւ հարստահարեն: Վստահ եմ, որ այս խումբն առավել վտանգավոր է, քան նրանք, ովքեր բացահայտ կանգնած են Սերժ Սարգսյանի կողքին եւ կոչ են անում վստահել նրան: Վտանգավոր են, քանի որ մարդկանց մղում են հուսահատության:
Այս խմբի կողքին մի ենթախումբ էլ կա, որոնք շարունակ մեր ժողովրդին համոզում են, որ ոչ Սերժ Սարգսյանից, ոչ Ռոբերտ Քոչարյանից, ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանից, ոչ Հենրիխ Մխիթարյանից, ոչ մեզանից յուրաքանչյուրից ոչինչ կախված չէ, եւ որ մենք նույնիսկ ցանկության դեպքում չենք կարող ոչինչ փոխել, քանի դեռ փոխելու տրամադրություն չունեն Ռուսաստանը, ԱՄՆ-ն կամ Ֆրանսիան: Այս ենթախումբը եւս վտանգավոր է մեր ժողովրդի եւ պետության համար:
Ցավով պետք է արձանագրենք, որ ստեղծվել են բարենպաստ պայմաններ այս խմբերի գործունեության համար: Մարդկանց հուսահատության մղող խմբերը թքած ունեն, թե յուրաքանչյուր օր Հայաստանը ժամանակավորապես կամ մշտապես քանի հոգի կամ ընտանիք է լքում: Երբ վարչախումբը նրանց առաջ կանաչ լույս է վառում, իսկ քաղաքական ասպարեզում գտնվող քաղաքական ուժերն էլ չեն ուզում կամ չեն կարողանում նրանց վերջնականապես լռեցնել, ապա չպետք է զարմանանք, թե ինչու է ավելանում հուսահատվածների, ընկճախտով տառապողների եւ հայրենիքը լքողների թիվը:
Վստահ եմ, որ եթե ինչ որ հրաշքով Ֆրանսիայում կամ Միացյալ Թագավորությունում ազատ գործեն նմանատիպ խմբերը, ապա նույնիսկ բարձր կենսամակարդակ ունեցող եւ ՀՀ քաղաքացիների համեմատ աննշան խնդիրներ ունեցող ֆրանսիացիները եւ անգլիացիները եւս կմատնվեին հուսահատության եւ կբռնեին արտագաղթի ճանապարհը:
Այսօր տարբեր պատճառներով ընդդիմությունն այս խմբերին ուշադրություն չի դարձնում, իսկ վարչախումբն էլ միայն ուրախանում է նրանց գործունեությամբ, քանի որ Հայաստանը հիմնականում լքում են նրանք, ովքեր դժգոհ են առկա վարչախմբից: Եւ այս իրավիճակում հասկանալի է դառնում, թե ինչու է մեր երկիրն զգում այն ուժի կարիքը, որը կկարողանա մեկընդմիշտ լռեցնել նրանց, ովքեր հայ ժողովրդին համոզում են, թե այս վարչախմբից պրծում չկա, եւ որ մեր բախտն ու ճակատագիրը որոշում են Կրեմլում, Ելիսեյան պալատներում կամ Սպիտակ տանը:
Մեզ պետք է այնպիսի քաղաքական ուժ, որը կկարողանա վերադարձնել մեր ժողովրդի հավատը սեփական ուժերի նկատմամբ: Մեզ պետք է այնպիսի մի ուժ, որը կկարողանա ՀՀ քաղաքացիներին համոզել, որ Հայաստանը ոչ թե հանրակացարան կամ հյուրանոց է, այլ տուն, որը պետք է ամեն օր մաքուր պահել:
Իսկ ի՞նչ պատկեր ունենք այսօր: Այսօր վարչախումբը շարունակում է իրականացնել մի քաղաքականություն, որն ուղղված է շարքային հայ մարդու դեմ, իսկ ընդդիմադիր դաշտում գործող բազմաթիվ ուժեր էլ իրենց պատվից ցածր են համարում անդրադառնալ հայ մարդու խնդիրներին: Կուսակցությունները չեն կանգնում այն մարդու կողքին, որն այսօր անհեթեթ որոշման պատճառով մատնվում է բախտի քմահաճույքին եւ զրկվում օրվա հացը վաստակելու իրավունքից: Չեն կանգնում այն հեռուստաընկերության կողքին, որը փակվում է կրկին անհեթեթ որոշմամբ: Ընդ որում, կարեւոր չէ' մենք հավանում ենք քանդվող կրպակը, այնտեղից առեւտուր ենք անում, թե ոչ, դիտում էինք փակված հեռուստաալիքը, թե' ոչ: Երբ կուսակցություններն իրենց հեռացնում են շարքային մարդուց եւ նրա խնդիրներից, չեն էլ կարող ակնկալել նրանց աջակցությունն ընտրությունների ժամանակ:
Ովքեր են ավելի վտանգավոր

Գեղամ Նազարյան