Հրանտ Չարչարենց. «Բռնի գործողությունն ընդամենը բռնապետության հայելին է»
Մեր եղբայր Շանթը
Հետաքրքրիր է, որ Շանթ Հարությունյանի գործողության կողմնակիցներից շատերը նրա արարքը բնորոշում են որպես խենթի արարք (դրական իմաստով), Շանթին էլ՝ երկար սպասված Խենթ, քանզի պայքարն ու հեղափոխությունն իբր առաջ են տանում խենթերը: Տարօրինակորեն՝ սա համընկնում է իշխանական քարոզչության մի հատվածի դիրքորոշման հետ, որը պնդում է, թե Շանթը խելագար է, ու դրանով իսկ ցանկացած ընդվզում, պայքար, ընդդիմություն փորձում են ներկայացնել որպես խելագարություն: (Գրեցի՝ իշխանական քարոզչության մի հատվածը, որովհետեւ իշխանական քարոզչությունը վաղուց մի գույնի մեջ չի աշխատում): Իհարկե, խենթ ասողները, ինչպես նշեցի, դրական իմաստ են տալիս իրենց բնորոշմանը, իսկ իշխանական քարոզչությունը խելագարին՝ բացասական, բայց դա ընդամենը նշանների տարբերություն է, իսկ բովանդակությունը նույնն է մնում՝ խենթն ու խելագարը հոմանիշներ են՝ երանգային փոքր տարբերությամբ, իսկ դրական կամ բացասական իմաստավորումն էլ կապ չունի բառի առարկայական իմաստի հետ: Ավելին. ինչպեստեսնումենք՝համընկնումէնաեւհեղափոխության, ընդդիմության, պայքարինկատմամբերկուկողմերիպատկերացումը՝խենթությունկամխելագարություն: Տարբերությունը կրկին երանգային է, վերաբերմունքային, բայց ոչ իմաստային: Կարելի է զարմանալ, իհարկե, որ ընդդիմադիր հայացքների տեր մարդկանց եւ իշխանության բովանդակային պատկերացումները համընկնում են կարեւոր հասարակական խնդիրների վերաբերյալ, բայց ես խորհուրդ չէի տա շատ զարմանալ: Զարմանալու փոխարեն փորձենք հասկանալ՝ ի՞նչ է թաքնված այս պատկերացումների թիկունքում, ինչպես նաեւ ձեւակերպենք «խե՞նթ է արդյոք Շանթ Հարությունյանը» հարցի մեր պատասխանը:
Թեման իրականում շատ ծավալուն է, դրա համար տվյալ նյութով անդրադառնամ առայժմ միայն մի քանի՝ համեմատաբար թեթեւ ու պարզ կետերի:
Խենթությանկանխավարկածը
Նախ՝ զուտ անձնական հարթության մասին: Խե՞նթ է արդյոք Շանթ Հարությունյանը: Ըստ իս՝ ո՛չ: Ես կասեի, նույնիսկ անկախ նրանից, թե ինչպես ենք գնահատում նրա արարքը, դրա արդյունավետության աստիճանը եւ այլն, Շանթին խենթ որակելը՝ անկախ դրա դրական կամ բացասական իմաստավորումից, եթե ոչ վիրավորական, ապա անարգական է Շանթի իսկ նկատմամբ: Նրան անձամբ ճանաչողները, կարծում եմ, կհաստատեն, որ Շանթի գործողությունը «խենթության»՝ րոպեական պոռթկման, «պահի տակ՝ տաքանալու», «այլ ելք չտեսնելու», «հիասթափվելու» հետեւանք չէր, այլ բխում էր Շանթի աշխարհայացքից, պատկերացումներից, մտածումներից, այսինքն՝ համակարգի մաս էր: Նորից եմ կրկնում, սա՝ անկախ նրանից, թե ինչպես ենք գնահատում կոնկրետ գործողությունը: Կարելի է դա գնահատել ծայրահեղ լավից մինչեւ ծայրահեղ վատ՝ խոսքը դրա մասին չէ, բայց հասկանալու համար կատարվածը պետք է նկատի ունենալ, որ Շանթ Հարությունյանն այն մարդն է, որը գործում է հստակ համակարգի մեջ (նկատի ունեմ ներաշխարհի համակարգը), եւ իր գործողությունները բխում են իր աշխարհայացքից, որն էլ, եթե ծանոթ եք նրա գրվածքներին, բավականին որոշակի է եւ ամփոփ: Իհարկե, սա Շանթի մասին իմ անձնական պատկերացումն է, բայց կարծում եմ՝ իրավունք ունեմ այն հրապարակայնացնել, այդ թվում՝ պաշտպանելու համար Շանթին խենթության վարկածից, որն արժանապատիվ չեմ համարում: Շանթի աշխարհայացքի հիմքում ընկած են արդիականության դասական իդեալները, արեւմտյան քաղաքակրթության եւ ֆրանսիական հեղափոխության արժենքերը: Ասել է թե՝ նա հեռու է «խենթությունից», որը, որպես ռոմանտիզմին բնորոշ հղացք, ձեւակերպվել է ի հեճուկս ֆրանսիական հեղափոխության, որպես հակազդեցություն հեղափոխության կողմից քարոզվող բանականության պաշտամունքի: Գոնե ինքը Շանթն իրեն այդ արժեքների կրողն է համարում, եւ ուրեմն՝ չէր կարող ինքն իր արածը բխեցնել ռոմանտիզմից ժառանգած ու հայկական գավառական համեմունքով էլ համեմված «խենթությամբ»:
Խելագարությանկանխավարկածը
Հիմա անձնականից անցնենք ավելի լայն՝ հասարակական մակարդակին: Երբկողմնակիցթեհակառակորդ՝Շանթինխենթուխելագարենկոչում, դրանովերկուկողմերնէլփաստացիասումեն, որՇանթիգործողությունը, ինչպեսնաեւհասարակականիրադարձություներնընդհանրապես, դիտարկումենօրինաչափություններից, պատաճառա-հետեւանքայինկապերից, առհասարակ՝բանականությունիցդուրս: Չէ՞ որ խենթությունը հենց բանականության եւ բացատրելիության բացակայությունն է: Եթե հասարակության մի մասն իր հույսը դնում է խենթության վրա, նշանակում է՝ նա ապրում է հրաշագործությունների սպասումով, իսկ իր իսկ աչքի առաջ տեղի ունեցող իրադարձությունները (էլ չասած անցյալի մասին) ընկալում է որպես օրինաչափություններից, տրամաբանությունից դուրս, անհատական կամ տարերային պոռթկումների, ցանկությունների եւ այլնի արդյունք: Իհարկե, իր ամենօրյա կյանքում ոչ ոք չի առաջնորդվում այն պատկերացմամբ, թե, օրինակ, մեքենա գնելու համար բավական է միայն մեքենա ունենալու ցանկությունը, կամ որ տունը վերանորոգելու համար բավական է միայն խենթ մի պոռթկում: Մանավանդ հայերս այդպիսի հարցերում շատ լուրջ ենք եւ կշռադատված: Բայց երբ հարցը գալիս հասնում է հասարակական հարաբերություններին, այսինքն՝ մեր ընդհանուր տանը կամ, եթե կուզեք՝ նաեւ մեր ընդհանուր մեքենային, ապա այստեղ առօրյա հայկական կշռադատվածությունը հաճախ կորչում է: Շատ քչերն են ուզում աշխատել, որպեսզի վերանորոգումը հնարավոր դառնա, ավելի հեշտ է սպասել, որ կհայտնվի մի խենթ հերոս, որը մեր տունը ռեմոնտ կանի առանց մեզ: Եվ որքան տունն ավելի է քանդվում, այնքան ավելի է սրվում խենթության սպասումը, բայց ոչ երբեք՝ վերջապես աշխատելու ցանկությունը:
Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա նրան, բնականաբար, ձեռնտու է ներկայացնել որեւէ հասարակական հակասություն, ընդվզում, պայքար եւ այլն՝ որպես խելագարություն, այսինքն՝ որպես որեւէ օրինաչափության հետ կապ չունեցող, պատահական, ապաբանական երեւույթ: Որովհետեւ, եթե եղածն ընդամենը խենթություն էր կամ խելագարություն, ուրեմն դա չի հետեւում, չի բխում որեւէ առարկայական իրավիճակից, հետեւաբար՝ նաեւ իշխանության քաղաքականությունից: Պատահական չէ, որ իշխանությունն այս առումով իր քարոզչությունը տանում է երկու՝ առաջին հայացքից խիստ հակադիր, բայց նույն նպատակին ծառայող ուղղությամբ: Առաջինը նշեցինք՝ Շանթին խելագար ներկայացնելը եւ դրանով հասարակական ցանկացած դիմադրություն, ընդվզում վարկաբեկելը: Բայց սա քիչ է, քանի որ ազդում է լսարանի միայն մի մասի վրա: Լսարանի մյուս հատվածի համար նախատեսված է իշխանական մյուս «ձեռքի» քարոզչությունը՝ Շանթն «իսկական խենթ հերոս» է, «նա արեց այն, ինչ մյուսները չէին համարձակվում անել», «նա իր արարքով ցույց տվեց ճիշտ ճանապարհը»: Ինչպես տեսնում ենք՝ սա գրեթե համընկնում է Շանթի անկեղծ կողմնակիցների մի մասի մեկնաբանությանը՝ երկու դեպքում էլ Շանթը խենթ հերոս է, նրա արարքը բանականությունից դուրս է եւ այլն, բայց մի փոքր տարբերվում են երանգները, քանի որ, ի տարբերություն այս պատկերացման անկեղծ կրողների, իշխանական քարոզչությունը ցինիկաբար շահագործում է հասարակական կարծրատիպերը: Նպատակը նույնն է, ինչ առաջին դեպքում՝ հասարակական պայքարը խենթություն է, խելագարություն՝ թեկուզ դրական նշանով, եւ ուրեմն՝ արժեզրկվում են կազմակերպված պայքարի մասին խոսակցությունները, անիմաստ են տեւական կամքը, հաշվարկված քաղաքականությունը, ճիշտը խենթությունն է, կառնավալը եւ այլն (որից իշխանությանը ոչ մի վնաս, իհարկե, լինել չի կարող), եւ բացի այդ՝ պայքարը չի ենթարկվում որեւէ օրինաչափության, բանականությունից դուրս է: Հետեւաբար՝ բանականն այն հարմարվողականությունն է, որով ապրում են Շանթի խենթությունն այդքան գովերգող իշխանական լրատվամիջոցները:
Օրինաչափությանկանխավարկածը
Իսկ արդյո՞ք Շանթի գործողությունը տեղավորվում է հասարակական որեւէ օրինաչափության մեջ, արդյո՞ք դա առարկայորեն, անկախ Շանթի եւ բոլորիս կամքից՝ բանականորեն բացատրելի ու հասկանալի է, պատճառահետեւանքային կապի մաս է: iLur.am-ի խմբագրականներից մեկում բավականաչափ գրվել է սրա մասին: Թող ներեն ինձ ընթերցողները, եթե ընդարձակ մեջբերում անեմ այդտեղից, որովհետեւ այդտեղ գրածին տվյալ դեպքում ավելացնելու շատ բան չունեմ. «Հիմա հասկանանք, թե ինչու է այս քարոզչական արշավը, որն իրականացվում է իշխանության կողմից, ոչ միայն ձեռնտու, այլեւ, մյուս կողմից՝ վտանգ ներկայացնող իշխանությանն իսկ: Առաջին հայացքից թվում է, թե սա անլուծելի հակասություն է, սակայն մի փոքր ավելի ուշադիր հայացքի համար դա բավականին պարզ է: Մեզ մոտ գոյություն ունեցողից շատ ավելի ամուր բռնապետություններ տապալվել են ժամանակի ընթացքում: Եվ տապալման ձեւը ամենեւին էլ միշտ խաղաղ չի եղել: Պատմությունն ու հասարակական գործընթացներն առհասարակ չեն հարցնում մեր կարծիքն իրենց մասին՝ ընդունո՞ւմ ենք բռնությունը, թե՞ ոչ: Նրանք լինում են ավելի կամ պակաս բռնի, ավելի կամ պակաս անցնցում՝ կախված կոնկրետ իրավիճակից: Ընդ որում՝ հենց բռնապետություններն իրենք են, ի վերջո, պատասխանատու հեղափոխական բռնության չափի համար՝ մի քանի պատճառներով: Նախ՝ բռնապետությունն իր էությամբ իսկ, իշխանափոխության եւ հասարակական հակասությունների այլ տարբերակ չթողնելով, հանգեցնում է այդ նպատակների բռնի իրականացմանը: Այսինքն՝ բռնապետությունն ամբողջական համակարգ է. եւ դրա անվանման «բռնի» բաղադրիչը բնորոշում է ոչ միայն իշխող խավին, այլև միտված է դառնալ հարցերի լուծման միակ բանալին տվյալ հասարակության մեջ: Այլ կերպ ասած՝ բռնապետությունը հղի է բռնի հեղափոխությամբ. այդ երկուսը երկվորյակ եղբայրներ են եւ պայմանավորված են մեկը մյուսով: Երկրորդ՝ ճնշելով, թուլացնելով, պառակտելով իր դեմ ուղղված բոլոր խաղաղ, օրինական բողոքներն ու շարժումները, բռնապետությունը, բնականաբար, ուղի է բացում բողոքի այլ ձեւերի համար: Հասարակական հակասությունները գոյություն ունեն առարկայորեն՝ անկախ մեր կամքից, եւ նրանք չեն կարող մի օր հանգուցալուծում չունենալ: Ճնշումներով եւ այլ մեթոդներով ստեղծվող բռնապետական կայունությունը միայն մակերես է, որ հակասությունների խորքային լուծում չի կարող տալ, քանի որ չի կարող որեւէ հասարակության մեջ չլինել շահերի բախում: Եվ եթե բախման լուծման խաղաղ, օրինական մեխանիզմը, խաղի կանոնը տրված չէ, ապա այն, ինչ կարող էր լինել խաղաղ մրցակցություն, պայմանական ասած՝ «ֆուտբոլ» (այսինքն՝ կանոնակարգված, խաղային հակադրություն), վերածվում է բռնի բախման՝ պատերազմի: Եվ որքան ավելի հետաձգվում է հանգուցալուծումը, որքան ավելի է ավերի ենթարկվում խաղաղ քաղաքական դաշտը, որքան ավելի անսաասան է թվում բռնապետությունը, այնքան ավելի անխուսափելի է դառնում պետության համար վտանգավոր՝ ցնցումային զարգացումը: Կարելի է հազար անգամ դատապարտել բռնի միջոցները, օրենքի խախտումները, եւ հազար անգամ տեսականորեն ճիշտ լինել, բայց հասարակական օրինաչափությունները, լինելով առարկայական, չեն հարցնում մեր կարծիքն իրենց մասին: Քանի որ բռնապետությունն ինքն ապաբանական է՝ իռացիոնալ, ապա ուշ թե շուտ նա ծնում է ապաբանական բողոքի դրսեւորումներ իր նկատմամբ: Սա է հարցի խորքը, այլ ոչ թե մակերեսային դատապարտումները կամ արդարացումները: Իռացիոնալ բողոքը, բռնի գործողությունն ընդամենը բռնապետության հայելին է»:
Հրանտ Չարչարենց. «Բռնի գործողությունն ընդամենը բռնապետության հայելին է»
Մեր եղբայր Շանթը
Հետաքրքրիր է, որ Շանթ Հարությունյանի գործողության կողմնակիցներից շատերը նրա արարքը բնորոշում են որպես խենթի արարք (դրական իմաստով), Շանթին էլ՝ երկար սպասված Խենթ, քանզի պայքարն ու հեղափոխությունն իբր առաջ են տանում խենթերը: Տարօրինակորեն՝ սա համընկնում է իշխանական քարոզչության մի հատվածի դիրքորոշման հետ, որը պնդում է, թե Շանթը խելագար է, ու դրանով իսկ ցանկացած ընդվզում, պայքար, ընդդիմություն փորձում են ներկայացնել որպես խելագարություն: (Գրեցի՝ իշխանական քարոզչության մի հատվածը, որովհետեւ իշխանական քարոզչությունը վաղուց մի գույնի մեջ չի աշխատում): Իհարկե, խենթ ասողները, ինչպես նշեցի, դրական իմաստ են տալիս իրենց բնորոշմանը, իսկ իշխանական քարոզչությունը խելագարին՝ բացասական, բայց դա ընդամենը նշանների տարբերություն է, իսկ բովանդակությունը նույնն է մնում՝ խենթն ու խելագարը հոմանիշներ են՝ երանգային փոքր տարբերությամբ, իսկ դրական կամ բացասական իմաստավորումն էլ կապ չունի բառի առարկայական իմաստի հետ: Ավելին. ինչպես տեսնում ենք՝ համընկնում է նաեւ հեղափոխության, ընդդիմության, պայքարի նկատմամբ երկու կողմերի պատկերացումը՝ խենթություն կամ խելագարություն: Տարբերությունը կրկին երանգային է, վերաբերմունքային, բայց ոչ իմաստային: Կարելի է զարմանալ, իհարկե, որ ընդդիմադիր հայացքների տեր մարդկանց եւ իշխանության բովանդակային պատկերացումները համընկնում են կարեւոր հասարակական խնդիրների վերաբերյալ, բայց ես խորհուրդ չէի տա շատ զարմանալ: Զարմանալու փոխարեն փորձենք հասկանալ՝ ի՞նչ է թաքնված այս պատկերացումների թիկունքում, ինչպես նաեւ ձեւակերպենք «խե՞նթ է արդյոք Շանթ Հարությունյանը» հարցի մեր պատասխանը:
Թեման իրականում շատ ծավալուն է, դրա համար տվյալ նյութով անդրադառնամ առայժմ միայն մի քանի՝ համեմատաբար թեթեւ ու պարզ կետերի:
Խենթության կանխավարկածը
Նախ՝ զուտ անձնական հարթության մասին: Խե՞նթ է արդյոք Շանթ Հարությունյանը: Ըստ իս՝ ո՛չ: Ես կասեի, նույնիսկ անկախ նրանից, թե ինչպես ենք գնահատում նրա արարքը, դրա արդյունավետության աստիճանը եւ այլն, Շանթին խենթ որակելը՝ անկախ դրա դրական կամ բացասական իմաստավորումից, եթե ոչ վիրավորական, ապա անարգական է Շանթի իսկ նկատմամբ: Նրան անձամբ ճանաչողները, կարծում եմ, կհաստատեն, որ Շանթի գործողությունը «խենթության»՝ րոպեական պոռթկման, «պահի տակ՝ տաքանալու», «այլ ելք չտեսնելու», «հիասթափվելու» հետեւանք չէր, այլ բխում էր Շանթի աշխարհայացքից, պատկերացումներից, մտածումներից, այսինքն՝ համակարգի մաս էր: Նորից եմ կրկնում, սա՝ անկախ նրանից, թե ինչպես ենք գնահատում կոնկրետ գործողությունը: Կարելի է դա գնահատել ծայրահեղ լավից մինչեւ ծայրահեղ վատ՝ խոսքը դրա մասին չէ, բայց հասկանալու համար կատարվածը պետք է նկատի ունենալ, որ Շանթ Հարությունյանն այն մարդն է, որը գործում է հստակ համակարգի մեջ (նկատի ունեմ ներաշխարհի համակարգը), եւ իր գործողությունները բխում են իր աշխարհայացքից, որն էլ, եթե ծանոթ եք նրա գրվածքներին, բավականին որոշակի է եւ ամփոփ: Իհարկե, սա Շանթի մասին իմ անձնական պատկերացումն է, բայց կարծում եմ՝ իրավունք ունեմ այն հրապարակայնացնել, այդ թվում՝ պաշտպանելու համար Շանթին խենթության վարկածից, որն արժանապատիվ չեմ համարում: Շանթի աշխարհայացքի հիմքում ընկած են արդիականության դասական իդեալները, արեւմտյան քաղաքակրթության եւ ֆրանսիական հեղափոխության արժենքերը: Ասել է թե՝ նա հեռու է «խենթությունից», որը, որպես ռոմանտիզմին բնորոշ հղացք, ձեւակերպվել է ի հեճուկս ֆրանսիական հեղափոխության, որպես հակազդեցություն հեղափոխության կողմից քարոզվող բանականության պաշտամունքի: Գոնե ինքը Շանթն իրեն այդ արժեքների կրողն է համարում, եւ ուրեմն՝ չէր կարող ինքն իր արածը բխեցնել ռոմանտիզմից ժառանգած ու հայկական գավառական համեմունքով էլ համեմված «խենթությամբ»:
Խելագարության կանխավարկածը
Հիմա անձնականից անցնենք ավելի լայն՝ հասարակական մակարդակին: Երբ կողմնակից թե հակառակորդ՝ Շանթին խենթ ու խելագար են կոչում, դրանով երկու կողմերն էլ փաստացի ասում են, որ Շանթի գործողությունը, ինչպես նաեւ հասարակական իրադարձություներն ընդհանրապես, դիտարկում են օրինաչափություններից, պատաճառա-հետեւանքային կապերից, առհասարակ՝ բանականությունից դուրս: Չէ՞ որ խենթությունը հենց բանականության եւ բացատրելիության բացակայությունն է: Եթե հասարակության մի մասն իր հույսը դնում է խենթության վրա, նշանակում է՝ նա ապրում է հրաշագործությունների սպասումով, իսկ իր իսկ աչքի առաջ տեղի ունեցող իրադարձությունները (էլ չասած անցյալի մասին) ընկալում է որպես օրինաչափություններից, տրամաբանությունից դուրս, անհատական կամ տարերային պոռթկումների, ցանկությունների եւ այլնի արդյունք: Իհարկե, իր ամենօրյա կյանքում ոչ ոք չի առաջնորդվում այն պատկերացմամբ, թե, օրինակ, մեքենա գնելու համար բավական է միայն մեքենա ունենալու ցանկությունը, կամ որ տունը վերանորոգելու համար բավական է միայն խենթ մի պոռթկում: Մանավանդ հայերս այդպիսի հարցերում շատ լուրջ ենք եւ կշռադատված: Բայց երբ հարցը գալիս հասնում է հասարակական հարաբերություններին, այսինքն՝ մեր ընդհանուր տանը կամ, եթե կուզեք՝ նաեւ մեր ընդհանուր մեքենային, ապա այստեղ առօրյա հայկական կշռադատվածությունը հաճախ կորչում է: Շատ քչերն են ուզում աշխատել, որպեսզի վերանորոգումը հնարավոր դառնա, ավելի հեշտ է սպասել, որ կհայտնվի մի խենթ հերոս, որը մեր տունը ռեմոնտ կանի առանց մեզ: Եվ որքան տունն ավելի է քանդվում, այնքան ավելի է սրվում խենթության սպասումը, բայց ոչ երբեք՝ վերջապես աշխատելու ցանկությունը:
Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա նրան, բնականաբար, ձեռնտու է ներկայացնել որեւէ հասարակական հակասություն, ընդվզում, պայքար եւ այլն՝ որպես խելագարություն, այսինքն՝ որպես որեւէ օրինաչափության հետ կապ չունեցող, պատահական, ապաբանական երեւույթ: Որովհետեւ, եթե եղածն ընդամենը խենթություն էր կամ խելագարություն, ուրեմն դա չի հետեւում, չի բխում որեւէ առարկայական իրավիճակից, հետեւաբար՝ նաեւ իշխանության քաղաքականությունից: Պատահական չէ, որ իշխանությունն այս առումով իր քարոզչությունը տանում է երկու՝ առաջին հայացքից խիստ հակադիր, բայց նույն նպատակին ծառայող ուղղությամբ: Առաջինը նշեցինք՝ Շանթին խելագար ներկայացնելը եւ դրանով հասարակական ցանկացած դիմադրություն, ընդվզում վարկաբեկելը: Բայց սա քիչ է, քանի որ ազդում է լսարանի միայն մի մասի վրա: Լսարանի մյուս հատվածի համար նախատեսված է իշխանական մյուս «ձեռքի» քարոզչությունը՝ Շանթն «իսկական խենթ հերոս» է, «նա արեց այն, ինչ մյուսները չէին համարձակվում անել», «նա իր արարքով ցույց տվեց ճիշտ ճանապարհը»: Ինչպես տեսնում ենք՝ սա գրեթե համընկնում է Շանթի անկեղծ կողմնակիցների մի մասի մեկնաբանությանը՝ երկու դեպքում էլ Շանթը խենթ հերոս է, նրա արարքը բանականությունից դուրս է եւ այլն, բայց մի փոքր տարբերվում են երանգները, քանի որ, ի տարբերություն այս պատկերացման անկեղծ կրողների, իշխանական քարոզչությունը ցինիկաբար շահագործում է հասարակական կարծրատիպերը: Նպատակը նույնն է, ինչ առաջին դեպքում՝ հասարակական պայքարը խենթություն է, խելագարություն՝ թեկուզ դրական նշանով, եւ ուրեմն՝ արժեզրկվում են կազմակերպված պայքարի մասին խոսակցությունները, անիմաստ են տեւական կամքը, հաշվարկված քաղաքականությունը, ճիշտը խենթությունն է, կառնավալը եւ այլն (որից իշխանությանը ոչ մի վնաս, իհարկե, լինել չի կարող), եւ բացի այդ՝ պայքարը չի ենթարկվում որեւէ օրինաչափության, բանականությունից դուրս է: Հետեւաբար՝ բանականն այն հարմարվողականությունն է, որով ապրում են Շանթի խենթությունն այդքան գովերգող իշխանական լրատվամիջոցները:
Օրինաչափության կանխավարկածը
Իսկ արդյո՞ք Շանթի գործողությունը տեղավորվում է հասարակական որեւէ օրինաչափության մեջ, արդյո՞ք դա առարկայորեն, անկախ Շանթի եւ բոլորիս կամքից՝ բանականորեն բացատրելի ու հասկանալի է, պատճառահետեւանքային կապի մաս է: iLur.am-ի խմբագրականներից մեկում բավականաչափ գրվել է սրա մասին: Թող ներեն ինձ ընթերցողները, եթե ընդարձակ մեջբերում անեմ այդտեղից, որովհետեւ այդտեղ գրածին տվյալ դեպքում ավելացնելու շատ բան չունեմ. «Հիմա հասկանանք, թե ինչու է այս քարոզչական արշավը, որն իրականացվում է իշխանության կողմից, ոչ միայն ձեռնտու, այլեւ, մյուս կողմից՝ վտանգ ներկայացնող իշխանությանն իսկ: Առաջին հայացքից թվում է, թե սա անլուծելի հակասություն է, սակայն մի փոքր ավելի ուշադիր հայացքի համար դա բավականին պարզ է: Մեզ մոտ գոյություն ունեցողից շատ ավելի ամուր բռնապետություններ տապալվել են ժամանակի ընթացքում: Եվ տապալման ձեւը ամենեւին էլ միշտ խաղաղ չի եղել: Պատմությունն ու հասարակական գործընթացներն առհասարակ չեն հարցնում մեր կարծիքն իրենց մասին՝ ընդունո՞ւմ ենք բռնությունը, թե՞ ոչ: Նրանք լինում են ավելի կամ պակաս բռնի, ավելի կամ պակաս անցնցում՝ կախված կոնկրետ իրավիճակից: Ընդ որում՝ հենց բռնապետություններն իրենք են, ի վերջո, պատասխանատու հեղափոխական բռնության չափի համար՝ մի քանի պատճառներով: Նախ՝ բռնապետությունն իր էությամբ իսկ, իշխանափոխության եւ հասարակական հակասությունների այլ տարբերակ չթողնելով, հանգեցնում է այդ նպատակների բռնի իրականացմանը: Այսինքն՝ բռնապետությունն ամբողջական համակարգ է. եւ դրա անվանման «բռնի» բաղադրիչը բնորոշում է ոչ միայն իշխող խավին, այլև միտված է դառնալ հարցերի լուծման միակ բանալին տվյալ հասարակության մեջ: Այլ կերպ ասած՝ բռնապետությունը հղի է բռնի հեղափոխությամբ. այդ երկուսը երկվորյակ եղբայրներ են եւ պայմանավորված են մեկը մյուսով: Երկրորդ՝ ճնշելով, թուլացնելով, պառակտելով իր դեմ ուղղված բոլոր խաղաղ, օրինական բողոքներն ու շարժումները, բռնապետությունը, բնականաբար, ուղի է բացում բողոքի այլ ձեւերի համար: Հասարակական հակասությունները գոյություն ունեն առարկայորեն՝ անկախ մեր կամքից, եւ նրանք չեն կարող մի օր հանգուցալուծում չունենալ: Ճնշումներով եւ այլ մեթոդներով ստեղծվող բռնապետական կայունությունը միայն մակերես է, որ հակասությունների խորքային լուծում չի կարող տալ, քանի որ չի կարող որեւէ հասարակության մեջ չլինել շահերի բախում: Եվ եթե բախման լուծման խաղաղ, օրինական մեխանիզմը, խաղի կանոնը տրված չէ, ապա այն, ինչ կարող էր լինել խաղաղ մրցակցություն, պայմանական ասած՝ «ֆուտբոլ» (այսինքն՝ կանոնակարգված, խաղային հակադրություն), վերածվում է բռնի բախման՝ պատերազմի: Եվ որքան ավելի հետաձգվում է հանգուցալուծումը, որքան ավելի է ավերի ենթարկվում խաղաղ քաղաքական դաշտը, որքան ավելի անսաասան է թվում բռնապետությունը, այնքան ավելի անխուսափելի է դառնում պետության համար վտանգավոր՝ ցնցումային զարգացումը: Կարելի է հազար անգամ դատապարտել բռնի միջոցները, օրենքի խախտումները, եւ հազար անգամ տեսականորեն ճիշտ լինել, բայց հասարակական օրինաչափությունները, լինելով առարկայական, չեն հարցնում մեր կարծիքն իրենց մասին: Քանի որ բռնապետությունն ինքն ապաբանական է՝ իռացիոնալ, ապա ուշ թե շուտ նա ծնում է ապաբանական բողոքի դրսեւորումներ իր նկատմամբ: Սա է հարցի խորքը, այլ ոչ թե մակերեսային դատապարտումները կամ արդարացումները: Իռացիոնալ բողոքը, բռնի գործողությունն ընդամենը բռնապետության հայելին է»:
Աղբյուրը՝ http://ilur.am/news/view/21112.html