Կարծիք

14.11.2013 16:43


Արեգնազ Մանուկյան.

Արեգնազ Մանուկյան.

Փաստորեն, վարչապետը լրիվ թքած ունի ԱԺ–ի վրա։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Տիգրան Սարգսյանն անամոթաբար հայտարարեց, որ հունվարի 1-ից անցնում են կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը:
«Քանի որ մինչև հունվարի 1-ը մնացել է բավական քիչ ժամանակ, անհրաժեշտ է, որպեսզի այս բարեփոխման համար մեր պատասխանատուներն այս ժամանակահատվածում ակտիվ լինեն և ԶԼՄ-ի միջոցով կարողանան անհրաժեշտ տեղեկություն տրամադրել մեր քաղաքացիներին և առաջին հերթին նրանց, ովքեր հունվարի 1-ից մասնակցելու են կուտակային համակարգի վճարումներին»,–ոչ ավել, ոչ պակաս «ավետեց» նա:
Եվ սա այն դեպքում, երբ կուտակային կենսաթոշակային համակարգը հանրության շրջանում դժգոհության մեծ ալիք է բարձրացրել։ Ավելին, վաղը՝ ժամը 12:00–ին, ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» և ՀՅԴ խմբակցություններն այս հարցով արտահերթ նիստ են հրավիրել։
Բայց դե, վարչապետին արտահերթ–մարտահերթ, բողոք–մողոք, կարծիք–մարծիք չի հետաքրքրում։ Որոշել է ու պետք է անի.... ինչպես միշտ։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը