Լրահոս

14.11.2013 16:08


Տարոն Մարգարյանը նորից սուտ է խոսել․ զուգարանը՝ պիցերիա

Տարոն Մարգարյանը նորից սուտ է խոսել․ զուգարանը՝ պիցերիա

2012 թվականին Աբովյան փողոցում հսկայական ծառերի տապալումից և շինաշխատանքներից հետո երևանցիների բողոքին ի պատասխան՝ Տարոն Մարգարյանն ավագանու նիստում հայտարարեց․ «Այնտեղ հանրային զուգարան է կառուցվում, վահանակ դրե՛ք, որպեսզի քաղաքացիներն իմանան»։
Մեկ տարի անց Աբովյան փողոցի ճեմուղին այլանդակող բետոնապատ կառույցի վրա հայտնվել է «պիցերիա» ցուցանակը։ Ընդ որում, բետոնի մեջ տառապում են մի քանի երկարամյա սլացիկ ծառեր։
Փաստորեն, Տարոն Մարգարյանը նորից սուտ է խոսել, կամ էլ նա չի կարողանում վերահսկել քաղաքաշինական գործողությունները։
Հայտարարում ենք, որ Աբովյան փողոցի ճեմուղին պետք է ազատագրվի աջ ու ձախ կողմում հայտնվող ուռուցքներից, իսկ պաշտոնյաների պատասխանատվությունը վաղեմության ժամկետ չունի։

Յուրաքանչյուր որոշման համար պետք է պատասխանատվություն կրի տվյալ պաշտոնը զբաղեցնող անձը։ Լինի դա ստախոս պաշտոնյա, թե պարզապես օրինախախտ։
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը