Լրահոս

14.11.2013 15:56


Նոր մանրամասներ Վարդան Պետրոսյանի գործի քննությունից

Նոր մանրամասներ Վարդան Պետրոսյանի գործի քննությունից

Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն այսօր Դատախազության առջև լրագրողներին հայտնել է, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը կայունացել է: Ըստ փաստաբանի՝ այսօր ներկայացվել է միջնորդություն Պետրոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու և նրան ստորագրությամբ ազատ արձակելու մասին։

«Հազարավոր սստորագրություններ են ներկայացվել։ Ստորագրահավաքը նախաձեռնող խմբի հետ գնացել ենք Հրազդան քաղաք: Հույս ունեմ, որ Կոտայքի մարզի դատախազը կբավարարի միջնորդությունը»,-ասել է նա:

Բաղդասարյանը նաև հայտնել է, որ «Ֆեյսբուքի» իր էջում տեղադրել է փորձագիտական եզրակացությունից մի հատված, որտեղ մասնագետները արձանագրել են, որ «Նիվայի» դիրքը, փոխանցման տուփի վիճակը չեն համապատասխանում վթարի ներկայացվող նկարագրին:

«Կան փորձագիտական եզրակացությամբ ի հայտ եկած հանգամանքներ, որոնք ապացուցում են, որ վթարը տեղի է ունեցել այլ կերպ»,-նշել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը