Վաչե Գաբրիելյան. «Ես ընդդիմադիրների մոտ այդպիսի պահանջարկ չունեմ»
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Վաչե Գաբրիելյանի հետ հարցազրույցը զուգորդվեց արագ քայլքի հետ, իսկ տեղ–տեղ՝ դանդաղ վազքի։ Նախարարը փորձում էր արագ հեռանալ ու համարյա վազում էր։ Ես փորձում էի հետ չմնալ։
Ասեմ, որ Վ. Գաբրիելյանը թեև այնքան էլ սպորտային կառուցվածք չունի, բայց վատ չէր վազում։
–Պարո՛ն Գաբրիելյան, հայտնի ձայնագրության մեջ պարզ լսվում է, որ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարում է, թե նույն նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանն ազատման դիմում է ներկայացրել։ Մինչդեռ Վահե Էլոյանը պնդում է, որ ինքն այդպիսի դիմում չի գրել։ Փաստորեն, Սպորտի նախարարը ստել է կառավարությանը։ Ի՞նչ միջոցներ եք պատրաստվում ձեռնարկել Յուրի Վարդանյանի նկատմամբ։
–Ես դետալներին չեմ տիրապետում։ Խնդրում եմ, այդ հարցով ինձ մի՛ դիմեք, ես ձայնագրությունը չեմ լսել։
–Ինչպես թե, տրամադրել եք, բայց չե՞ք լսել։
–Հանձնարարական եմ տվել, ձայնագրությունը տրամադրել են։
–Եթե համոզվեք, որ իրականում Յուրի Վարդանյանը սուտ է խոսել, ի՞նչ միջոցներով եք պատժելու նրան։
–Դուք ինձ հարցեր եք տալիս, որոնք գտնվում են դատական և այլ վարույթներում։ Ճիշտ չեմ համարում մեկնաբանել հարցեր, որոնք այժմ դատարանում քննվում են։
–Իսկ ինչո՞վ եք բացատրում, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խուսափում է լրագրողներիս հարցերին պատասխանելուց։
–Չեմ կարծում, որ Տիգրան Սարգսյանը խուսափում է լրագրողների հարցերից. ուղղակի տարբեր ձևաչափեր է ընտրում և այդ ձևաչափերով է շփվում լրագրողների հետ։
–Անհիշելի ժամանակներից նա երբևէ ասուլիս չի հրավիրել, ինչպես նաև խախտել է ԱԺ–կառավարություն հարցուպատասխանից հետո լրագրողներին ճեպազրույց տալու ավանդույթը։
–Եթե անձամբ ձեր հարցին չի պատասխանել միջանցքում, չի նշանակում, որ նա խուսափում է։ Գրավո՛ր հարցեր տվեք, կպատասխանի։
–Ես ասում եմ՝ խոսքը բոլո՛ր լրագրողների մասին է։ Ինչևէ։ Ձեզ համար տարօրինակ չէ՞, որ օֆշորային սկանդալն այսքան երկար ժամանակ չի բացահայտվում, առավել ևս, որ Տիգրան Սարգսյանը հայտարարում է՝ իր անմեղությունը շատ հեշտ ապացուցվող բան է, բայց այդ ապացույցները չեն ներկայացվում։ Ավելին՝ ի հայտ են գալիս հակառակն ապացուցող բազմաթիվ փաստեր։
–Կարծում եմ, որ դրա վերաբերյալ ևս ինքը բազմաթիվ անգամ խոսել է, բոլոր իրավապահներին տրված են համապատասխան փաստաթղթղերը, և եթե այդտեղ ինչ–որ բան լիներ, շատ արագ կբացահայտվեր։
–Իսկ եթե հանցանք չկա, ավելի արագ չպե՞տք է բացահայտվեր։
–Կարծում եմ, որ դրա վերաբերյալ արդեն դատողություններ և հրապարակային եզրակացություններ արվել են, ես չէ, որ կրկին պետք է կրկնեմ դրանք։
–Իսկ նորմա՞լ եք համարում, որ վարչապետը մասնակցում է իրեն ընդդիմադիր հռչակած գործչի ծննդյան տարեդարձին, և նրա քեֆի սեղանին թամադայություն է անում։
–Ես քանի որ չեմ եղել, չեմ կարող որևէ դետալի մասին ասել...բայց ես շատ նորմալ եմ համարում, որ Հայաստանում մարդիկ շփվում են իրար հետ, որովհետև քաղաքական ընդդիմություն լինելը չի նշանակում թշնաբար տրամադրվել միմյանց նկատմամբ։ Պետք է լինել կոռեկտ և ցիվիլ սահմաններում ամեն պարագայում։
–Դուք ընդդիմադիրներից ո՞ւմ ծնունդին եք մասնակցում և ո՞ւմ սեղանի թամադան եք լինում։
–Եթե հրավիրում են, մասնակցում եմ։
–Ո՞ւմ, ո՞վ է մինչ այժմ հրավիրել։
–Ես, ճիշտն ասած, ասում եմ՝ եթե հրավիրում են, մասնակցում եմ, եթե չեն հրավիրում, չեմ մասնակցում։
–Հա, բայց մինչև հիմա ո՞վ է հրավիրել։
–Ցավոք սրտի, ես ընդդիմադիրների մոտ այդպիսի պահանջարկ չունեմ։
–Ինչո՞ւ։
–Կարող եք իրենց հարցնել։
–Ո՞ր արժանիքի համար վարչապետն ընդդիմադիրների մոտ այդքան պահանջարկ ունի, իսկ դուք չունեք։
–Վարչապետը շատ ավելի երկար պատմություն ունեցող, ընդդիմադիրների հետ քաղաքական կենսափորձ և ավելի երկար տարիների գործունեություն իրականացնող անձ է, որի հետևանքով ունի շատ ավելի լայն և բազմապիսի կապեր։

Արեգնազ Մանուկյան