Լրահոս

14.11.2013 12:37


Սիրիայի ընդդիմությունը դժգոհել է քրդերին ինքնավարություն տալու կառավարության մտադրությունից

Սիրիայի ընդդիմությունը դժգոհել է քրդերին ինքնավարություն տալու կառավարության մտադրությունից

Ստամբուլում գտնվող սիրիական ընդդիմության ներկայացուցիչները դժգոհում են Սիրիայի հյուսիս-արևելքում բնակվող քրդերին ինքնավարություն տրամադրելուց: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, ընդդիմության ներկայացուցիչներն այդ քայլը որակել են անջատողական գործունեություն, որն ուղղված է սիրիական հեղափոխության դեմ: Նրանք «Քրդական ժողովրդավարական միությունը» համարում են թշնամական ուժ, որը սատարում է Բաշար Ասադին, և ավելացնում, որ այդ գործողությունները Սիրիայի ազգային շահերից չեն բխում:

Այս խորագրի վերջին նյութերը