ԱԺ-ում Խաչիկ Հարությունյանին կփոխարինի Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախօրեին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ՕԵԿ խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը վայր է դնում իր մանդատը նոր աշխատանքի անցնելու առիթով:
«Ժողովուրդ»-ը գրում է, որ արդեն երկար ժամանակ է, ինչ ՕԵԿ-ում քննարկվել է Խ. Հարությունյանի հեռանալու հարցը, և արդեն հստակեցված է, թե ով է փոխարինելու նրան: Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Խ. Հարությունյանին կփոխարինի ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան՝ Լևոն Դոխոլյանը:
Դոխոլյանը մոտ 2-3 տարի է, ինչ ՕԵԿ-ական է դարձել, և այժմ աշխատում է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ»-ում: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
ԱԺ-ում Խաչիկ Հարությունյանին կփոխարինի Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախօրեին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ՕԵԿ խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը վայր է դնում իր մանդատը նոր աշխատանքի անցնելու առիթով:
«Ժողովուրդ»-ը գրում է, որ արդեն երկար ժամանակ է, ինչ ՕԵԿ-ում քննարկվել է Խ. Հարությունյանի հեռանալու հարցը, և արդեն հստակեցված է, թե ով է փոխարինելու նրան: Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Խ. Հարությունյանին կփոխարինի ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան՝ Լևոն Դոխոլյանը:
Դոխոլյանը մոտ 2-3 տարի է, ինչ ՕԵԿ-ական է դարձել, և այժմ աշխատում է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ»-ում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: