Լրահոս

14.11.2013 00:31


Ավազակային հարձակումը բացահայտվել է

Ավազակային հարձակումը բացահայտվել է

Հոկտեմբերի 29-ին հայտնվել էր անհայտ անձանց կողմից «Մխիթար Սեբաստացի» կրթհամալիրի պահակի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մասին:

Նույն օրը, ժամը 5.00-ի սահմաններում, դիմակավորված անձինք կրթահամալիրի 1-ին հարկի միջանցքի պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով ներս մտնելիս հանդիպել էին նշված կրթահամալիրի պահակի դիմադրությանը, գազային ատրճանակով կրակոց էին արձակել նրա ուղղությամբ, ատրճանակի և դանակի սպառնալիքով գցել գետնին, կպչուն ժապավենով կապել ձեռքերը, ապա քիչ անց, առանց որևէ պահանջ ներկայացնելու, արձակել ու ոչինչ չվերցնելով՝ հեռացել էին:

Նոյեմբերի 13-ին ոստիկանության ՔՀԳ և Երևան քաղաքի վարչությունների ու Մալաթիայի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին 1998 թ. ծնված Արմեն Հ.-ին, 1996 թ. ծնված Անդրանիկ Ն.-ին, 1997 թ. ծնված Հակոբ Ա.-ին և 1996 թ. ծնված Ռուբեն Մ.-ին:

Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործության գործիք ատրճանակն ու դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը