Սպորտի նախարարին օգնության է հասել Վաչե Գաբրիելյանը
ԱԺ–կառավարություն այսօրվա հարցուպատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանից պահանջել է պարզաբանել, թե ի՞նչ իրավական հիմքերով է աշխատանքից ազատել նույն նախարարության աշխատակազմի ղեկավար ՎահեԷլոյանին:
Հիշեցնենք, որ առկա ձայնագրությամբ հաստատվում է՝ Յ. Վարդանյանը կառավարությանը հավաստիացրել է, թե Էլոյանն իր դիմումի համաձայն է հրաժարական ներկայացրել։ Մինչդեռ անձամբ Էլոյանը պնդում է, որ նման դիմում ինքը չի գրել։
Հատկանշական է, որ դահլիճում ներկա Յ. Վարդանյանը ԲՀԿ–ական պատգամավորի հարցին չի պատասխանել։ Նրա փոխարեն ամբիոնին է մոտեցել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Վաչե Գաբրիելյանը և ընդամենը ասել.
–Նիստի ձայնագրությունը տրամադրվել է, և դուք կարող եք լսել, թե դա ինչպիսին է։
Իսկ ավելի ուշ Վ. Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես հետևյալ գրառումն է կատարել.
Սպորտի նախարարին օգնության է հասել Վաչե Գաբրիելյանը
ԱԺ–կառավարություն այսօրվա հարցուպատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանից պահանջել է պարզաբանել, թե ի՞նչ իրավական հիմքերով է աշխատանքից ազատել նույն նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանին:
Հիշեցնենք, որ առկա ձայնագրությամբ հաստատվում է՝ Յ. Վարդանյանը կառավարությանը հավաստիացրել է, թե Էլոյանն իր դիմումի համաձայն է հրաժարական ներկայացրել։ Մինչդեռ անձամբ Էլոյանը պնդում է, որ նման դիմում ինքը չի գրել։
Հատկանշական է, որ դահլիճում ներկա Յ. Վարդանյանը ԲՀԿ–ական պատգամավորի հարցին չի պատասխանել։ Նրա փոխարեն ամբիոնին է մոտեցել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Վաչե Գաբրիելյանը և ընդամենը ասել.
–Նիստի ձայնագրությունը տրամադրվել է, և դուք կարող եք լսել, թե դա ինչպիսին է։
Իսկ ավելի ուշ Վ. Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես հետևյալ գրառումն է կատարել.
«Փաստացի եթե առկա է հրաժարականի դիմում, ինչպես այդ մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Յուրի Վարդանյանը, ապա ու՞ր է այդ դիմումը, ինչու՞ նախարարն այն չի ներկայացնում հանրությանն ու պատգամավորներին, երբ դրա մասին բարձրաձայնվում է խորհրդարանում: Պատասխանը մեկն է` նախարար Յուրի Վարդանյանը ստում է»:
7or.am