2014թ. պետական բյուջեով նախատեսված է վարչական շենքերի տանիքների և ֆասադների վերանորոգման համար 200մլն դրամ հատկացնել։ ՀՀ ԱԺ ԲՀԿ–ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր կառավարությունից հետաքրքվել է.
–Օ՜ կառավարություն,հարցեմուզումտալ,միթե՞հնարավորչէ տանիքներիուֆասադներիվերանորգումը հետաձգել և այդ200մլն դրամը հատկացնել սահմանամերձ շրջանների մանկապարտեզներին, պոլիկլինիկաներին և կրթական հաստատություններին։
Մոտենալով ամբիոնին՝ վարչապետն ընդամենը ասել է՝ հնարավո՛րէ։
Տ. Սարգսյանի այդ մեկբառանոց պատասխանից անակնկալի գալով՝ Տ. Ուրիխանյանը փորձել է հստակեցնել.
Տ. Ուրիխանյան. «Վարչապետի պահվածքի գնահատականը թող հանրությունը տա» (տեսանյութ)
2014թ. պետական բյուջեով նախատեսված է վարչական շենքերի տանիքների և ֆասադների վերանորոգման համար 200մլն դրամ հատկացնել։ ՀՀ ԱԺ ԲՀԿ–ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր կառավարությունից հետաքրքվել է.
–Օ՜ կառավարություն, հարց եմ ուզում տալ, միթե՞ հնարավոր չէ տանիքների ու ֆասադների վերանորգումը հետաձգել և այդ 200մլն դրամը հատկացնել սահմանամերձ շրջանների մանկապարտեզներին, պոլիկլինիկաներին և կրթական հաստատություններին։
Մոտենալով ամբիոնին՝ վարչապետն ընդամենը ասել է՝ հնարավո՛ր է։
Տ. Սարգսյանի այդ մեկբառանոց պատասխանից անակնկալի գալով՝ Տ. Ուրիխանյանը փորձել է հստակեցնել.
–Կհանե՞ք այդ գումարները, որպեսզի Վահան գյուղի դպրոցը, Չարբախի պոլիկլինիկան,Արարատի հանրակրթական դպրոցը վերանարոգվեն այս տարվա բյուջեով։
Այս անգամ Տիգրան Սարգսյանը երկար դադար է վերցրել, իսկ հետո արտաբերել միայն.
–Ավարտեցի՞ք։ Ո՛չ։
Տ. Սարգսյանի այս պահվածքը «7օր»–ի հետ զրույցում, Տ. Ուրիխանյանը չի ցանկացել մեկնաբանել։
–Անկեղծ ասած, ուզում եմ հանրությունը կարդա և գնահատական տա նրա պահվածքին,–ասել է ԲՀԿ–ական պատգամավորը։
7or.am