Սեւակյան դիտարկումը միայն չինովնիկներին չի վերաբերում: Որքան էլ ցավալի է՝ բանաստեղծը ճշգրիտ բնութագրում է նաեւ, այսպես կոչված, մշակույթի գործիչներին:
Ապացույցը Վարդան Պետրոսյանի հետ կապված դժբախտ պատահարից հետո հայ մտավորականության արձագանքը, որ հաջորդեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանը «…այսխափանմանմիջոցիկիրառմանօրենսդրականևգործնականհիմնահարցերինևսմեկանգամանդրադառնալուանհրաժեշտությունէտեսնում»:
Եթե մինչ այս՝ ՀՀ գլխավոր դատախազին «Երաշխավորագիր»,, դիմումի ներքո ստորագրել էին երկու տասնյակի չափ մտավորականներ, նշելով, թե«վստահեցնումենքևերաշխավորում, որՎարդանՊետրոսյանըչիխուսափիդատաքննությունիցուչիխոչընդոտիդատաքննությանը», ապա Սերժ Սարգսյանի՝ գլխավոր դատախազությանը տրված հանձնարարականից հետո «Երաշխավորագրի» տակ ստորագրող մտավորականների թիվը կտրուկ ավելացավ՝ հասնելով ավելի քան 80-ի:
«Աշխարհում երբեք թաց տեղ չքնող»-ները հանկարծ զարթնեցին եւ խառնվեցին վտանգավոր ու «թաց» գործի՝ իրենց գեղագիր ստորագրությունները դնելով «Երաշխավորագրի» տակ: Քանզի պալատից արդեն «ուղերձ–հրահանգը» կար եւ Սերժ Սարգսյանն անձամբ էր հանձնարարել մտածել Վարդան Պետրոսյանի ճակատագրի մասին:
Սկզբնապես՝ «Երաշխավորագրի» տակ ստորագրած անպաշտոն եւ նաեւ սերիալային ու ԿՎՆ-ային մի քանի վաստակավոր արտիստներին միացան ՀՀ ժողովրդական արտիստներն ու պաշտոնավոր եւ որոշակի հասարակական դիրք ունեցող «արվեստագետները»:
Գլուխներն հանկարծ իրենց բներից հանեցին բոլոր նրանք, ովքեր գիտեն՝
«ու՛մ հետ և ու՛ր են գնում, Ու՛մ մեռելին է անարցունք լալիս, Ու՛մ խոսքի վրա ստից ծիծաղում»:
Ծանոթանում ես «տոկոս խփած» այդ աջակիցների ցուցակին եւ զարմանում՝ բա որտե՞ղ էիք մինչեւ հիմա, չէ՞ որ մինչ այս հազար ու մի բան է կատարվել երկրում, սակայն դուք ջայլամի նման գլուխներդ մտցրել եք հողի մեջ ու չեք ցանկացել ոչինչ տեսնել:
Իսկ հիմա քանի որ կա Սերժ Սարգսյանի «ադաբրյամսը»՝ սրանք հերթ են կանգնել «Երաշխավորագիրն» ստորագրելու համար:
Անուններ ես տեսնում, որ ուղղակի չես կարող չզսպել քմծիծաղդ:
Օրինակ, դժվարանում ենք հիշել, թե երբեւէ որեւէ աղաղակող դեպքի կապակցությամբ անարդարությունը կանխելու նպատակով ոտքի է կանգնել Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: Իսկ հիմա տեսնում ենք նրա ստորագրությունը: Մեկի, ով տարիներ առաջ, երբ պետական մրցանակների հանձնաժողովի նախագահն էր, չհանդգնեց առարկել Սերժ Սարգսյանին, ով հանձնաժողովի անդամների մեծամասնության քվեարկությունն ու որոշումը կամայականորեն բեկանեց եւ թույլ չտվեց, որ մրցանակը տրվի հաղթողին՝ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի բեմադրությանը: Ավելին՝ դրան հաջորդած օրերին կազմակերպված մի ցուցահանդեսի ժամանակ Սերժ Սարգսյանը հրապարակավ «շան լափ» թափեց Ղազանչյանի գլխին այն բանի համար, որ նա հաստատել էր պետական մրցանակի արժանացած գործը: Վերջինս էլ ականջները կախ լսում էր «արվեստի մեծ գիտակ» Սերժ Սարգսյանին՝ չհամարձակվելով անգամ ծպտուն հանել:
Բայց հիմա, երեւի «առյուծի սիրտ է կերել» ու որոշել է սեփական ստորագրությունը բաշխել հանուն Վարդան Պետրոսյանի:
Զավեշտ է, այնպես չէ՞:
Ի դեպ, ըստ ականատեսների եւ մասնակիցների՝ 2007-ին Հակոբ Ղազանչյանի հոր՝ Երվանդ Ղազանչյանի 70-ամյակի բանկետի ծախսերը հոգացել է այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանը, որ տեղի ունեցավ «Բելաջիո» ռեստորանում: Թեպետ բանկետին շատերին էին հրավիրվել, բայց քչերն էին ներկայացել խնջույքին, որոնց ապշեցրել էր հովանավորի շռայլությունը, այսինքն՝ գումար չէր խնայել ճոխ բանկետի համար:
Այնպես որ՝ հայր ու որդի մինչեւ կյանքի վերջ պարտական են իրենց «սիրելի նախագահին»:
Էլ ում ենք տեսնում ստորագրողների շարքում: ՀՀ ժողովրդական արտիստներ Արմեն Խանդիկյանին (Դրամատիկական թատրոնի գեղղեկավար) եւ նույն թատրոնի դերասան Արթուր Ութմազյանին: Մարդկանց, ովքեր երբեք չեն «ցցվում»՝ ոչինչ սրանց չի մտահոգել երբեք: Սակայն, հիմա հանկարծ որոշեցին «հերոսանալ» եւ աջակցել ընդդիմադիր հայացքներ ունեցող դերասանին:
Ժամանակին ՀՀԿ առաջնորդ Անդրանիկ Մարգարյանը Խանդիկյանին 10 միլիոն նվիրեց, որ Հրանտ Մաթեւոսյանի պիեսը բեմադրի: Բեմադրեց, մի քանի ներկայացում խաղացին եւ բեմադրությունը հանվեց խաղացանկից:
Սրա համար նրանք մինչեւ կյանքի վերջ երախտապարտ են ՀՀԿ-ին եւ ոչ մի դեպքում չեն խոսի իշխող ուժի դեմ, մինչ այդ էլ չեն խոսել (հավանաբար, մի քանի զրո ավելի սպասում են նաեւ Սերժ Սարգսյանից):
Իսկ ներկա ՀՀԿ առաջնորդի հրահանգն ուղղակի չեն կարող չկատարել՝ շարունակելով պահպանել խլուրդի կեցվածքը այլ՝ հանրային հնչեղություն ունեցող խնդիրների նկատմամբ:
Ստորագրողների մեջ է նաեւ Սունդուկյանի անվան թատրոնի գեղղեկավարը՝ Տիգրան Գասպարյանը, որին 2010-ին են նշանակել այդ պաշտոնում՝ Սերժ Սարգսյանի «դաբրոյով»: Նաեւ այս թատրոնի վաստակավոր արտիստներն են միացել «Երաշխավորագրին»։ Նրանք, ովքեր սերիալներում են խաղում: Ինչպիսի՜ խիզախություն: Երեւի, առաջիկայում նրանց դուրս կշպրտեն սերիալներից եւ կզրկեն թանկ ավտոմեքենաներ ձեռք բերելու հնարավորությունից: Սերժ Սարգսյանն էր, չէ՞ նախընտրական շրջանում հիացած հայտարարում, որ սերիալները սոցիալական հարց են լուծում. «Անցեք թատրոնների մոտով եւ կտեսնեք թե այնտեղ ինչ թանկ մեքենաներ են կանգնած»:
Իշխանությունների դեմ հայտնի հարցազրույցից հետո օրակարգում է Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնի գեղղեկավարի պաշտոնից Նիկոլայ Ծատուրյանի հեռացման հարցը: Դա կանխելու համար ահա՝ Ծատուրյանն էլ է իր ստորագրությունը բաշխել Սերժ Սարգսյանին հաճո «աջակիցների ցուցակում»:
Հավանաբար, Հ1-ի եթերից դուրս կշպրտեն նաեւ Նարեկ Դուրյանին, ով նույնպես իր ստորագրել է այդ «Երաշխավորագիրը»:
Իրավիճակը հիշեցնում է, տրանսպորտի ուղեվարձի 100 դրամը պահպանելու համար ամռանը «պայքարի դրոշ» բարձրացրած շոու-բիզնեսի «գլամուռային դեմքերի» հակատարոնական ակցիաներին: Ինչպես կենտրոնի հրահանգով «հերոսաբար» փողոցում հայտնվեցին, այնպես էլ նույն հրահանգով անհետացան փողոցից:
Առայժմ այսքանը ողորմելի հաճկատարների մասին:
Իսկ ընդհանրապես, կարծում ենք՝ այս ցուցակը պետք է լիներ դեռեւս 10-15 օր առաջ, երբ արդեն հայտնի էր, որ նախաքննական մարմինը դիմելու է դատարան՝ Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը որպես կալանք ընտրելու հարցով:
Եվ ոչ թե ստորագրահավաք նախաձեռնվեր միայն այն ժամանակ, երբ պալատն է արտոնում:
Կիմա Եղիազարյան
Հ.Գ.։ Կարեւոր է նկատել, որ այդ «Երաշխավորագրի» տակ չի ստորագրել արձակագիր Լեւոն Խեչոյանը, ով ամիսներ առաջ հրաժարվեց Սերժ Սարգսյանի ձեռքից վերցնել իրեն շնորհված պետական պարգեւը («Մարտական խաչ» շքանշանը):
Քայլով մա՛րշ՝ աջակցելու Վարդանին
Նա, ով ելել է շալակն աշխարհի,
Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում,
Գիտի, թե … ու՛մ հետ և ու՛ր է գնում,
Ու՛մ մեռելին է անարցունք լալիս,
Ու՛մ խոսքի վրա ստից ծիծաղում
Սեւակյան դիտարկումը միայն չինովնիկներին չի վերաբերում: Որքան էլ ցավալի է՝ բանաստեղծը ճշգրիտ բնութագրում է նաեւ, այսպես կոչված, մշակույթի գործիչներին:
Ապացույցը Վարդան Պետրոսյանի հետ կապված դժբախտ պատահարից հետո հայ մտավորականության արձագանքը, որ հաջորդեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանը «…այս խափանման միջոցի կիրառման օրենսդրական և գործնական հիմնահարցերին ևս մեկ անգամ անդրադառնալու անհրաժեշտություն է տեսնում»:
Եթե մինչ այս՝ ՀՀ գլխավոր դատախազին «Երաշխավորագիր»,, դիմումի ներքո ստորագրել էին երկու տասնյակի չափ մտավորականներ, նշելով, թե «վստահեցնում ենք և երաշխավորում, որ Վարդան Պետրոսյանը չի խուսափի դատաքննությունից ու չի խոչընդոտի դատաքննությանը», ապա Սերժ Սարգսյանի՝ գլխավոր դատախազությանը տրված հանձնարարականից հետո «Երաշխավորագրի» տակ ստորագրող մտավորականների թիվը կտրուկ ավելացավ՝ հասնելով ավելի քան 80-ի:
«Աշխարհում երբեք թաց տեղ չքնող»-ները հանկարծ զարթնեցին եւ խառնվեցին վտանգավոր ու «թաց» գործի՝ իրենց գեղագիր ստորագրությունները դնելով «Երաշխավորագրի» տակ: Քանզի պալատից արդեն «ուղերձ–հրահանգը» կար եւ Սերժ Սարգսյանն անձամբ էր հանձնարարել մտածել Վարդան Պետրոսյանի ճակատագրի մասին:
Սկզբնապես՝ «Երաշխավորագրի» տակ ստորագրած անպաշտոն եւ նաեւ սերիալային ու ԿՎՆ-ային մի քանի վաստակավոր արտիստներին միացան ՀՀ ժողովրդական արտիստներն ու պաշտոնավոր եւ որոշակի հասարակական դիրք ունեցող «արվեստագետները»:
Գլուխներն հանկարծ իրենց բներից հանեցին բոլոր նրանք, ովքեր գիտեն՝
«ու՛մ հետ և ու՛ր են գնում,
Ու՛մ մեռելին է անարցունք լալիս,
Ու՛մ խոսքի վրա ստից ծիծաղում»:
Ծանոթանում ես «տոկոս խփած» այդ աջակիցների ցուցակին եւ զարմանում՝ բա որտե՞ղ էիք մինչեւ հիմա, չէ՞ որ մինչ այս հազար ու մի բան է կատարվել երկրում, սակայն դուք ջայլամի նման գլուխներդ մտցրել եք հողի մեջ ու չեք ցանկացել ոչինչ տեսնել:
Իսկ հիմա քանի որ կա Սերժ Սարգսյանի «ադաբրյամսը»՝ սրանք հերթ են կանգնել «Երաշխավորագիրն» ստորագրելու համար:
Անուններ ես տեսնում, որ ուղղակի չես կարող չզսպել քմծիծաղդ:
Օրինակ, դժվարանում ենք հիշել, թե երբեւէ որեւէ աղաղակող դեպքի կապակցությամբ անարդարությունը կանխելու նպատակով ոտքի է կանգնել Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: Իսկ հիմա տեսնում ենք նրա ստորագրությունը: Մեկի, ով տարիներ առաջ, երբ պետական մրցանակների հանձնաժողովի նախագահն էր, չհանդգնեց առարկել Սերժ Սարգսյանին, ով հանձնաժողովի անդամների մեծամասնության քվեարկությունն ու որոշումը կամայականորեն բեկանեց եւ թույլ չտվեց, որ մրցանակը տրվի հաղթողին՝ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի բեմադրությանը: Ավելին՝ դրան հաջորդած օրերին կազմակերպված մի ցուցահանդեսի ժամանակ Սերժ Սարգսյանը հրապարակավ «շան լափ» թափեց Ղազանչյանի գլխին այն բանի համար, որ նա հաստատել էր պետական մրցանակի արժանացած գործը: Վերջինս էլ ականջները կախ լսում էր «արվեստի մեծ գիտակ» Սերժ Սարգսյանին՝ չհամարձակվելով անգամ ծպտուն հանել:
Բայց հիմա, երեւի «առյուծի սիրտ է կերել» ու որոշել է սեփական ստորագրությունը բաշխել հանուն Վարդան Պետրոսյանի:
Զավեշտ է, այնպես չէ՞:
Ի դեպ, ըստ ականատեսների եւ մասնակիցների՝ 2007-ին Հակոբ Ղազանչյանի հոր՝ Երվանդ Ղազանչյանի 70-ամյակի բանկետի ծախսերը հոգացել է այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանը, որ տեղի ունեցավ «Բելաջիո» ռեստորանում: Թեպետ բանկետին շատերին էին հրավիրվել, բայց քչերն էին ներկայացել խնջույքին, որոնց ապշեցրել էր հովանավորի շռայլությունը, այսինքն՝ գումար չէր խնայել ճոխ բանկետի համար:
Այնպես որ՝ հայր ու որդի մինչեւ կյանքի վերջ պարտական են իրենց «սիրելի նախագահին»:
Էլ ում ենք տեսնում ստորագրողների շարքում: ՀՀ ժողովրդական արտիստներ Արմեն Խանդիկյանին (Դրամատիկական թատրոնի գեղղեկավար) եւ նույն թատրոնի դերասան Արթուր Ութմազյանին: Մարդկանց, ովքեր երբեք չեն «ցցվում»՝ ոչինչ սրանց չի մտահոգել երբեք: Սակայն, հիմա հանկարծ որոշեցին «հերոսանալ» եւ աջակցել ընդդիմադիր հայացքներ ունեցող դերասանին:
Ժամանակին ՀՀԿ առաջնորդ Անդրանիկ Մարգարյանը Խանդիկյանին 10 միլիոն նվիրեց, որ Հրանտ Մաթեւոսյանի պիեսը բեմադրի: Բեմադրեց, մի քանի ներկայացում խաղացին եւ բեմադրությունը հանվեց խաղացանկից:
Սրա համար նրանք մինչեւ կյանքի վերջ երախտապարտ են ՀՀԿ-ին եւ ոչ մի դեպքում չեն խոսի իշխող ուժի դեմ, մինչ այդ էլ չեն խոսել (հավանաբար, մի քանի զրո ավելի սպասում են նաեւ Սերժ Սարգսյանից):
Իսկ ներկա ՀՀԿ առաջնորդի հրահանգն ուղղակի չեն կարող չկատարել՝ շարունակելով պահպանել խլուրդի կեցվածքը այլ՝ հանրային հնչեղություն ունեցող խնդիրների նկատմամբ:
Ստորագրողների մեջ է նաեւ Սունդուկյանի անվան թատրոնի գեղղեկավարը՝ Տիգրան Գասպարյանը, որին 2010-ին են նշանակել այդ պաշտոնում՝ Սերժ Սարգսյանի «դաբրոյով»: Նաեւ այս թատրոնի վաստակավոր արտիստներն են միացել «Երաշխավորագրին»։ Նրանք, ովքեր սերիալներում են խաղում: Ինչպիսի՜ խիզախություն: Երեւի, առաջիկայում նրանց դուրս կշպրտեն սերիալներից եւ կզրկեն թանկ ավտոմեքենաներ ձեռք բերելու հնարավորությունից: Սերժ Սարգսյանն էր, չէ՞ նախընտրական շրջանում հիացած հայտարարում, որ սերիալները սոցիալական հարց են լուծում. «Անցեք թատրոնների մոտով եւ կտեսնեք թե այնտեղ ինչ թանկ մեքենաներ են կանգնած»:
Վախ, վախ, վախ, խեղճ վաստակավորներին հանկարծ չզրկեն սերիալներում «թռփոշ» գումարներով նկարվելու հնարավորությունից: