Լրահոս

13.11.2013 17:43


Դու՛ք ավելիին եք արժանի

Դու՛ք ավելիին եք արժանի

Վերջերս բախվում ենք այն իրականությանը, որ քիչ թե շատ բարեկեցիկ կյանքով ապրող հայ ազգի զավակները, ըստ իրենց պատկերացրածի, գտնում են, որ իշխանության ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ քննադատությունն անտեղի է: Իրենք համոզված են, որ կարիք չկա գնահատականներ տալու տոկոս խփող, տարեկան գրեթե 1 մլրդ կանաչներով արտաքին պարտքը ավելացնող, պետական բյուջեն անարդյունավետ տնօրինող, քաղաքական «անբարոյականությամբ» զբաղվող միջազգային դաշտում, սեփական երկիրն ու ժողովրդին ստորացնող կառավարությանը: Սա ինձ հիշեցնում է հոմոսովետիկուս մարդ տեսակին, որը, պարփակված լինելով փտած համակարգում, համեմատելու եզրեր չունենալով այլ պետություններում առկա կենսամակարդակի ու զարգացվածության հետ, կարծում էր, որ դրախտում է ապրում: Չգիտակցելով, որ կոմունիստների վերնախավը բազմաթիվ ու բազմազան ռեսուրսներից ու ծառայություններից է զրկում սեփական ժողովրդին: Ստորացնում նրան՝ առաջարկելով, ասենք, «ԶԱՊ» մակնիշի ավտոմեքենա, մինչդեռ երկաթյա վարագույրից այն կողմ վաղուց ամեն ինչով առավել Mercedes, BMW և այլ նորաոճ և առաջատար մեքենաներ էին վարում: Ասածս ինչ է. կուշտ փորը դեռ բարեկեցության նշան չէ: Փոքր–ինչ արժե նաև արժանապատվություն ու բարձր ինքնագնահատական ունենալ որպես քաղաքացի: Թույլ չտալ, որ իշխանությունը սեփական ժողովրդի ցածր գիտակցությունից օգտվի ու թալանի այն, ինչը ժողովրդին է պատկանում: Ժամանակն է, որ քաղաքացիներս էլ բարձր գիտակցություն ցուցաբերենք և թույլ չտանք մեզ ընկալեն որպես անբանական էակների, որոնք միայն սեփական փորի մասին են մտածում և վերջ:

P.S. Քաղաքացիական ցածր գիտակցությունը (որը բնորոշ է հիմնականում/նաև «բարեկեցիկ» (նրանք իրականում չգիտեն՝ ինչ է բարեկեցությունը) կյանքով ապրող անգիտակից շերտին) իշխանությունների համար բավականին նպաստող երևույթ է թալանի համար: Ավելի սարսափելի է, երբ անգիտակցական մակարդակում են նստած ձեռնարկատերերը, ինչ-որ արտադրություն ունեցող կամ ծառայությունների մատուցման ոլորտում ներգրավված «բարեկեցիկ» կենսակերպ վարող մարդիկ:

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը