Լրահոս

13.11.2013 17:19


ՀՀ վարչապետը կարևորում է Ստեփանակերտի օդանավակայանը սպեկուլյացիաներից զերծ պահելը

ՀՀ վարչապետը կարևորում է Ստեփանակերտի օդանավակայանը սպեկուլյացիաներից զերծ պահելը

ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում, բացի ՀՀ և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված հանդիպման պայմանավորվածությունից, լավատեսություն ներշնչող որևէ նոր տեղեկատվություն չկա։ Այսօր ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

–Այդ հանդիպումն ապահովելու է բանակցային գործընթացի շարունակականությունը,–ասել է նա։

Ինչ վերաբերում է Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման խնդրին, Տ. Սարգսյանը վստահեցրել է, որ այն իրենց օրակարգում է։

Շատ կարևոր է, որ այդ հարցը զերծ պահենք քաղաքական սպեկուլյացիաներից, որոնք իրականացվում են Ադրբեջանի կողմից։ Դա մտադիր ենք անել առանց լրացուցիչ լարվածության,–հավելել է Տ. Սարգսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը