Լևոն Զուրաբյան. «Դե որ ասում եմ՝ անհեթեթ պատասխաններ եք տալիս, զարմանում եք»
–Կառավարությունը զբաղված է ՀՀ բնակիչների հաշվին իր մերձավորներին հարստացնելով,–ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով նոր ՀԴՄ–ների գնման գործընթացին։
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը վստահեցրել է, որ որևէ առեղծվածային ընկերություն չկա՝ պետական ՊՈԱԿ–ն է պետպատվերով տվյալ ընկերությունից գնել այդ ՀԴՄ–ները։
–Եթե հնարավոր է նման ՀԴՄ ձեռք բերել ավելի էժան գումարով, որևէ մեկը չի կարող սահմանափակել այդ ընկերությանը՝ վաճառել դրանք,–ասել է նախարարը։
–Դե որ ասում եմ՝ անհեթեթ պատասխաններ եք տալիս, զարմանում եք,–հակադարձել է Լ. Զուրաբյանը,–ես ասում եմ՝ կառավարության հաստատած մոդելը չկա այդ ընկերության սայտում, և որևէ գործարար չի կարող առնել ձեր հաստատած տեխնիկական բնութագրիչներով սարքը։ Կառավարությունը թույլ չի տալիս ոչ միայն էժան առնել, այլ անգամ այդ բնութագրիչներով ՀԴՄ առնել։ Դա դարձել է էքսկլյուզիվ պատվեր։
Ֆինանսների նախարարը, սակայն, շարունակել է պնդել, որ, այո՛, պատվերն իր քանակով և գնային առումով էքսկլյուզիվ է, բայց եթե լինի մի սուբյեկտ, որը կկարողանա ավելի էժան ՀԴՄ ներմուծել կամ այստեղ արտադրել, որևէ սահմանափակում չի լինի։

7or.am