Յուրի Վարդանյանը խաբել է կառավարությանը (ձայնագրություն)
Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության աշխակատակազմի ղեկավար Վահե Էլոյանը կառավարության որոշմամբ ազատվել է աշխատանքից բացահայտ կեղծիքի եւ խաբեության միջոցով: Վահե Էլոյանի սկանդալային պաշտոնանկության պատմությունը մոտենում է իր հանգուցալուծմանը: Մեր ձեռքի տակ է կառավարության հայտնի նիստի ձայնագրությունը, որից ակնհայտ է դառնում, որ Յուրի Վարդանյանը, բառիս բուն իմաստով, խաբում է վարչապետին ու ողջ կառավարությանը: Սպորտի նախարարը պնդում է, թե Վ. Էլոյանը ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն, և դա անում է ոչ մեկ անգամ: Իրականում նման դիմում գոյություն չունի: Այս ամիսների ընթացքում լրատվական արշավներից, դատական քաշքշուքներից խուսափելու համար Յու. Վարդանյանը պարզապես պետք է ցույց տար Վ. Էլոյանի ազատման դիմումը: Դա չի արվել: Իսկ Էլոյանը բազմիցս հայտարարել է, որ ազատման դիմում չի գրել, հետեւաբար պաշտպանված է երկրի կարեւորագույն օրենքներից մեկով՝ քաղաքացիական ծառայության մասին օրենքով, եւ ինքը չի կարող հենց այնպես ազատվել աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Յուրի Վարդանյանը խաբել է կառավարությանը (ձայնագրություն)
Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության աշխակատակազմի ղեկավար Վահե Էլոյանը կառավարության որոշմամբ ազատվել է աշխատանքից բացահայտ կեղծիքի եւ խաբեության միջոցով:
Վահե Էլոյանի սկանդալային պաշտոնանկության պատմությունը մոտենում է իր հանգուցալուծմանը: Մեր ձեռքի տակ է կառավարության հայտնի նիստի ձայնագրությունը, որից ակնհայտ է դառնում, որ Յուրի Վարդանյանը, բառիս բուն իմաստով, խաբում է վարչապետին ու ողջ կառավարությանը: Սպորտի նախարարը պնդում է, թե Վ. Էլոյանը ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն, և դա անում է ոչ մեկ անգամ:
Իրականում նման դիմում գոյություն չունի: Այս ամիսների ընթացքում լրատվական արշավներից, դատական քաշքշուքներից խուսափելու համար Յու. Վարդանյանը պարզապես պետք է ցույց տար Վ. Էլոյանի ազատման դիմումը: Դա չի արվել: Իսկ Էլոյանը բազմիցս հայտարարել է, որ ազատման դիմում չի գրել, հետեւաբար պաշտպանված է երկրի կարեւորագույն օրենքներից մեկով՝ քաղաքացիական ծառայության մասին օրենքով, եւ ինքը չի կարող հենց այնպես ազատվել աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: