Աֆղանստանում թմրանյութերի արտադրությունն այս տարի հասել է ռեկորդային ցուցանիշի։ Նշվում է աննախադեպ՝ 5,5 հազար տոննա ափիոնի կակաչի մասին։ Այս մասին հայտնում է ՄԱԿ թմրանյութերի հարցերով գործակալությունը: «Բի–Բի–Սի»-ի փոխանցմամբ՝ նման քանակությամբ հումքից կարելի է այնքան հերոին ստանալ, որը կգերազանցի աշխարհում օգտագործվող թմրանյութերի ամբողջ ծավալը։
Աղբյուրը նշում է նաև, որ գալիք տարի Աֆղանստանում կակաչի բերքը հնարավոր է՝ ավելանա, քանի որ երկրից դուրս է բերվելու ՆԱՏՕ-ի զորքերի զգալի մասը:
Աֆղանստանում աննախադեպ կակաչի բերք են ստացել