Լրահոս

13.11.2013 15:36


ԱԺ նախագահը ֆիննախին. «2013թ. կանխատեսումները ոնց որ չեն իրականանում»

ԱԺ նախագահը ֆիննախին. «2013թ. կանխատեսումները ոնց որ չեն իրականանում»

Այսօր խորհրդարանում 2014թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ, երբ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը վստահեցրել է, որ եկամտային և շահութահարկի մասով կորուստներ չեն լինի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հակադարձել է.

–Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն կետի վրա, որով 2014թ. կանխատեսում եք ներմուծման ծավալների 4% աճ՝ դոլարային արտահայտությամբ։ Վստա՞հ եք, որ կունենանք այդ աճը։ Որովհետև 2013թ. կանխատեսումները ոնց որ չեն իրականում, դրա համար եմ հարցնում։

Ֆինանսների նախարարը խոստովանել է, որ իսկապես կանխատեսումները կանխատեսումներ են, և դժվար է հիմա ասել՝ դրանք ինչքանով կիրականանան։ Նախարարը միաժամանակ հավելել է, որ կառավարությունն ունի որոշակի մեթոդիկա, որով այդ կանխատեսումներն իրականացնում է։

Հովիկ Աբրահամյանը նաև հետաքրքրվել է, թե բյուջեի նախագծման աշխատանքներում ինչ ներգրավվածությունն է ունեցել Էկոնոմիկայի նախարարությունը։

–Էկոնոմիկայի նախարարությունը տեղյա՞կ է բյուջեի եկամտային մասի կանխատեսումներին, արդյոք տվե՞լ է տնտեսության տարբեր ճյուղերի վրա ազդեցությունների գնահատականներ, արդյոք քննարկե՞լ է նաև մյուս մոտեցումները, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ մեր տնտեսության վրա, որը ինձ համար շատ կարևոր է,–հետաքրքրվել է Հ. Աբրահամյանը։

Դավիթ Սարգսյանը վստահեցրել է, որ Էկոնոմիկայի նախարարությունը բյուջեի եկամտային մասի գնահատման աշխատանքներում դերակատարում ունեցել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը