Արդարադատության նախարարն այցելել է Վարդան Պետրոսյանին
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նախօրեին այցելել է դատապարտյալների հիվանդանոցում գտնվող դերասան Վարդան Պետրոսյանին։
–Կարող եմ վստահեցնել, որ բավարար բոլոր պայմանները կան Վարդան Պետրոսյանի առողջությանը հետևելու և բուժումները ստանալու համար։ Ես իրեն ասել եմ, որ ինձ համար կարևորն այս պահին իր առողջությունն է։ Համապատասխան հանձնարարություններ ստացել են տվյալ քրեակատարողական հիմնարկի բժիշկները։ Ցանկացած դեպքում, եթե անհրաժեշտ կլինի քաղաքացիական հիվանդանոցի, իրեն վիրահատած բժիշկների ներկայությունը, նրանք ցանկացած պահի անարգել հասու կլինեն Վարդան Պետրոսյանի համար,–այսօր խորհրդարանում լրագրողներին ասել է ՀՀ արդարադատության նախարարը։
Իսկ նոյեմբերի 5–ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների համար ձերբակալված Շանթ Հարությունյանին Հրայր Թովմասյանը չի այցելել։

7or.am