Հենց նոր ՀՀ ԱԺ–ն 10 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժեց ԼՂՀ–ն ճանաչելու մասին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ներկայացրած օրինագիծը։
Մինչ քվեարկությունը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ կոալիցիան չի մասնակցելու քվեարկությանը՝ ցուցաբերելով իր տհաճությունը նման քննարկման նկատմամբ։
–Տհաճությունն ու բոյկոտն իրարից տարբերե՛ք,–հորդորել է Գ. Սահակյանը։
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ևս ընդգծել է, որ Արցախի հարցը քաղաքական խաղերում չի կարող լինել մանրամադրամ, հետևաբար, ԲՀԿ–ն նույնպես չի մասնակցելու քվեարկությանը։
ՀԱԿ–ը ևս վաղաժամ է համարում նման հարցի քննարկումը ՀՀ ԱԺ–ում, և ինչպես ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, իրենք ևս չեն մասնակցի քվեարկությանը։
Ինչ վերաբերում է ՀՅԴ–ին, նախօրեին այդ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը դեմ էր արտահայտվել այս պահին տվյալ օրինագծի ընդունմանը, բայց և ավելացրել էր՝ ՀՅԴ–ն չի կարող չմասնակցել և կողմ չքվեարկել։
ԱԺ պատգամավորները չմասնակցեցին ԼՂՀ–ն ճանաչելու օրինագծի քվեարկությանը

7or.am