Աշխարհ

13.11.2013 12:17


Թինա Թըրները պաշտոնապես հրաժարվել է ԱՄՆ քաղաքացիությունից

Թինա Թըրները պաշտոնապես հրաժարվել է ԱՄՆ քաղաքացիությունից

«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ ամերիկացի հայտնի երգչուհի Թինա Թըրները պաշտոնապես հրաժարվել է ԱՄՆ քաղաքացիությունից: «Washington Post»-ը, հղում անելով Բեռնում ԱՄՆ դեսպանատանը, գրում է, որ երգչուհին կամավոր է հրաժարվել քաղաքացիությունից:

1995–ին հաստատվելով Շվեյցարիայում՝ 74-ամյա երգչուհին միայն այս ապրիլին ստացավ շվեյցարական անձնագիր՝ դրա համար նախօրոք սովորելով գերմաներեն։ Ամռանը Թըրներն ամուսնացավ իրենից 16 տարի փոքր, երաժշտական պրոդյուսեր, գերմանացի Էրվին Բախի հետ։ Դե, իսկ հոկտեմբերին էլ երգչուհին Բեռնում ԱՄՆ դեսպանատանը ստորագրեց Շվեյցարիայի քաղաքացիություն ստանալու համապատասխան փաստաթուղթը, որով մեխանիկորեն հրաժարվում է ԱՄՆ քաղաքացիությունից։

Թըրները նշել է, որ իրեն ԱՄՆ–ի հետ միայն ընտանիքն է կապում, իսկ ինքն ապագայում չի պարաստվում ապրել հայրենիքում:

Այս խորագրի վերջին նյութերը