Այսօրվա ասուլիսին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն անդրադարձել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «ՀՀ-ի կողմից ԼՂ անկախության ճանաչման մասին» օրինագծին։ Ըստ բանախոսի՝ օրենսդրական այդ նախաձեռնությունը ծուղակ է:
«Ցավոք սրտի, որոշ քաղաքական ուժեր փորձում են դրսի համար քաղաքական դիվիդենտ շահել: Ամբողջ մի արկածախնդիր կուսակցություն փորձում է այդ հարցը կրկին մտցնել ԱԺ»,-ասել է ՀՀԿ պատգամավորը՝ ընդգծելով, որ այդ նախագծին դեմ է արտահայտվել նաև Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը:
Սուքիաս Ավետիսյանը հայտնել է, որ այսօր ԱԺ-ում կայանալիք Արցախի ճանաչման օրինագծի քվեարկությանը չեն մասնակցելու ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ և ՕԵԿ խմբակցությունները: Ըստ նրա՝ դեմ քվեարկելը սխալ կլինի, իսկ կողմ քվեարկելն ու այդ օրենքն ընդունելը՝ արկածախնդություն։
ՀՀԿ պատգամավոր. «ԼՂՀ ճանաչման օրինագիծը ծուղակ է»

7or.am