Լրահոս

13.11.2013 10:41


Արցախի և Հայաստանի նախագահները ներկա են գտնվել ՊԲ զորավարժություններին ԼՂՀ հյուսիսային հատվածում

Արցախի և Հայաստանի նախագահները ներկա են գտնվել ՊԲ զորավարժություններին ԼՂՀ հյուսիսային հատվածում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին նոյեմբերի 12-ին հանրապետության հյուսիսային հատվածում ներկա է գտնվել Պաշտպանության բանակի ստորաբաժանումների զորավարժություններին:
Նույն օրը երեկոյան հայկական երկու հանրապետությունների նախագահները Ստեփանակերտ քաղաքում մասնակցել են Պաշտպանության բանակի բարձրագույն սպայական անձնակազմի խորհրդակցությանը՝ նվիրված զորավարժությունների ընթացքին:
Նախագահ Սահակյանը կարեւորել է Պաշտպանության բանակի պաշտպանունակության մակարդակի հետեւողական բարձրացումը՝ այն համարելով Արցախի անվտանգության ապահովման եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման ամենաազդեցիկ բաղադրամասերից մեկը:
Միջոցառումներին ներկա էին ԼՂՀ եւ ՀՀ պաշտպանության նախարարները, պաշտոնատար այլ անձինք:

ԼՂՀ նախագահի մամոիլի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը