Լրահոս

13.11.2013 10:11


Կոչ՝ օգնել նստացույց հայտարարած ընտանիքին (տեսանյութ)

Կոչ՝ օգնել նստացույց հայտարարած ընտանիքին (տեսանյութ)

«Հայ կանանց ճակատ» նախաձեռնությունը կոչ է անում օգնել նստացույց հայտարարած ընտանիքին: Նոյեմբերի 13–ին՝ ժամը 12–ից, բոլոր ցանկացողները կարող են իրենց ներկայությամբ սատարել փողոցում նստացույց անող ընտանիքին՝ ամուսիններին և 4 անչափահաս երեխաներին:

Հիշեցնենք, որ Աշոտ Խուդոյանը՝ իր անչափահաս երեխաների և կնոջ հետ, նստացույց է անում Բաղրամյան 26–ի դիմաց: Նա, ի նշան բողոքի, կարել է բերանը:

«Ոստիկանությունը բռնի ուժով հեռացրել է նրան այնտեղից, սակայն կինը և չորս երեխաները այժմ գտնվում են այնտեղ ` Բաղրամյան մետրոյի հարևանությամբ: Նրանց անհրաժեշտ է աջակցություն: Բերեք ձեզ հետ նաև ուտելիք, տաք հագուստ՝ որպես օգնություն»,–ասված է նախաձեռնության հայտարարության մեջ։

7or.am

Տեսանյութը՝ Epress. am–ի

Այս խորագրի վերջին նյութերը